Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈ ...

 

 

040.0029.140102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2002 թվականի N 29

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը 403-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի «2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 255 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմինների միջև կնքված պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքների վերաբերյալ համապատասխան պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց` առանց պարտապանի համաձայնության»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` մեկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետին համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի N 255 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա հաստատված` պետական պատվեր տեղադրող մարմնի և բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրերում:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմիններին` երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետին համապատասխան լրացում կատարել իրենց և բուժօգնություն իրականացվող կազմակերպությունների միջև կնքված պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների վերաբերյալ պայմանագրերում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2002
N 29
Որոշում