040.0024.120102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2002 թվականի N 24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 834 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի «Փոքր» օբյեկտների մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու մասին» N 834 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «փոքր» օբյեկտները գնելու վերաբերյալ դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2002 թվականի մարտի 1-ը».
բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «նախարարություն» բառից հետո լրացնել «դիմումին կցելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից բացված ժամանակավոր հաշվին վճարված կանխավճարի մուծման անդորրագրի պատճենը` 25000 դրամի չափով (եթե օբյեկտի համար առաջարկվող գումարի չափը փոքր է 25000 դրամից, ապա` առաջարկվող գումարի չափով)» բառերով.
գ) որոշման 3-րդ կետի «ը» ենթակետում «դիմումներով առաջարկվող գներից առավելագույնը» բառերը փոխարինել «սույն որոշման 4-րդ կետին համապատասխան հաշվարկված վաճառքի նվազագույն (մեկնարկային) գնի չափով» բառերով.
դ) որոշումը լրացնել նոր` 5-րդ կետով.
i
«5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում նշված կանխավճարը`
ա) «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքով և աճուրդով մասնավորեցնելու դեպքում հանվում է օբյեկտի վաճառքի գնից.
բ) չի վերադարձվում, եթե սույն կետի «ա» ենթակետում նշված գնորդը հրաժարվում է «փոքր» օբյեկտների համար հետագա վճարումները կատարելուց.
գ) չի վերադարձվում, եթե «փոքր» օբյեկտն աճուրդով վաճառքի ներկայացվելու դեպքում կանխավճար վճարողը սահմանված կարգով աճուրդի մասնակցության հայտ չի ներկայացնում և աճուրդին չի մասնակցում.
դ) վերադարձվում է (բացառությամբ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերի) այն վճարողի դիմումն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում»:
Այդ կապակցությամբ որոշման 5-րդ կետը համարել 6-րդ կետ:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 12-ից: