040.0019.090102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2002 թվականի N 19
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Միջպետական բանկից «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարկի ներգրավումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունները պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու միջոցառումների մասին» N 538 որոշմանը համապատասխան պետական ձեռնարկությունները պետական փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման արդյունքում «Հայկական ավիաուղիներ» պետական ձեռնարկության հաշվեկշռում հաշվառված ինքնաթիռների սեփականատեր է դարձել «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`
ա) սահմանված կարգով ապահովել համապատասխան միջազգային ռեեստրներում «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ինքնաթիռների սեփականատիրոջ փոփոխության գրանցումը.
բ) թույլատրել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես միջպետական բանկից ներգրավվող վարկի ապահովման միջոց, գրավադրել նրան պատկանող ինքնաթիռները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկության հիման վրա լուծել նրա հետ 1999 թվականի հունվարի 25-ին կնքված N 3 (15) GP-99 2 «ԻԼ-86» ինքնաթիռի գրավի պայմանագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 9-ից: