603.0074.011101
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 11 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2001 թվականի N 74
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2000Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 09 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի գ/ կետով սահմանված դրույթով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2000թ. օգոստոսի 15-ի թիվ 09 որոշման 6.7.3. կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1.1. «10. Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժինը, 11. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժինը և 12. Ֆինանսների և դրամաշրջանառության բաժինը» միացնել` Մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության անվանումով վարչությունում.
1.2. «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2000թ. օգոստոսի 15-ի թիվ 09 որոշման 6.7.3. կետում լրացնել նոր կետ «Պարենային ապահովության տեղեկատվության բաժին» բովանդակությամբ:
Այդ կապակցությամբ 6.7.3. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.7.3 կառուցվածքը հետևյալն է`
1. Նախագահի աշխատակազմ
2. Մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության վարչություն
3. Մարդահամարի վարչություն *
4. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն
5. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին
6. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին
7. Զբաղվածության և աշխատանքի վարձատրության բաժին
8. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին
9. Գների և միջազգային համադրումների բաժին
10. Վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության բաժին
11. Արդյունաբերության բաժին
12. Շինարարության բաժին
13. Գյուղատնտեսության բաժին
14. Տրանսպորտի և կապի ծառայությունների բաժին
15. Առևտրի և այլ ծառայությունների բաժին
16. Պարենային ապահովության տեղեկատվության բաժին
17. Բիզնես ռեգիստրի բաժին
18. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին
19. Ամփոփ վիճակագրության, հրատարակությունների և մարկետինգի բաժին
20. Տպագրա-կազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին
21. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին
22. Ֆինանսահաշվային բաժին
23. Տնտեսական բաժին
24. Տարածքային ստորաբաժանումների կողմից տեղեկատվության հավաքագրման
գործընթացի ֆինանսատնտեսական պլանավորման և կոորդինացման բաժին
25. Կադրերի բաժին
26. Առաջին բաժին
27. Ընդհանուր բաժին
* ՀՀ 2001 թվականի մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո ենթակա է լուծարման:»
2. Սահմանել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կենտրոնական ապարատի հետևյալ կառուցվածքը վիճակագրական և վարչատնտեսական գործառույթների նկարագրերով (կցվում է):
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
4 հոկտեմբեր 2001 թ. թիվ 74 որոշմամբ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐՈՎ
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - կառուցվածքը չի բերվում