050.0294.061101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2001 թվականի թիվ 294
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի դրույթները հակասում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումն իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
i
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը գործում է այնքանով, որքանով չի հակասում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին և իրավաբանական վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը` համապատասխանեցված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: