041.0890.201201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2001 թվականի N 890
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 535 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 535 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
i
«ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը, կատարելագործումը և հսկողության ապահովումը».
բ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակության նոր` «ժբ» ենթակետով.
i
«ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման և կատարելագործման գործառույթների իրականացումը»:
Այդ կապակցությամբ նախկին «ժբ» ենթակետը համարել «ժգ»: