040.1229.151201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2001 թվականի N 1229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 998 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 998 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա» ենթակետով.
«ա) քսանօրյա ժամկետում «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության գույքը (ցանկը կցվում է) վարձակալության հանձնել Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը»:
Այդ կապակցությամբ որոշման 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը համապատասխանաբար համարել «բ» և «գ» ենթակետեր.
բ) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը «արտադրական ստորաբաժանումները» բառերից հետո լրացնել «բացառությամբ Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված գույքի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 15-ից:
ՑԱՆԿ
ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՆՎԱԾՔԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ-ՏԵՔՍՏԻԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ
.___________________________________________________.
|NN | Անվանումը | Թիվը |
|ը/կ| | |
|___|______________________________|________________|
| 1.|Ավտոմատ սնուցող ԱՊ-18 | 4 հատ |
|___|______________________________|________________|
| 2.|Փաթաթող մեքենա | 1 հատ |
|___|______________________________|________________|
| 3.|Հինող մեքենա | 4 հատ |
|___|______________________________|________________|
| 4.|Օսլայող մեքենա | 4 հատ |
|___|______________________________|________________|
| 5.|Հանգուցակապող մեքենա | 4 հատ |
|___|______________________________|________________|
| 6.|Թել քաշող հաստոց | 3 հատ |
|___|______________________________|________________|
| 7.|Գործող հաստոց ԱՏՊՌ-120-4 | 30 հատ |
|___|______________________________|________________|
| 8.|Գործող հաստոց ՍՏԲ-250 | 25 հատ |
|___|______________________________|________________|
| 9.|Խոտանող մեքենա | 5 հատ |
|___|______________________________|________________|
|10.|Գործող հաստոց ԱՏՄ-175 | 6 հատ |
|___|______________________________|________________|
|11.|Գործող հաստոց ԱՏ-100-5Մ | 10 հատ |
|___|______________________________|________________|
|12.|Ներկող ագրեգատ ԱԿԴ | 1 լրակազմ |
|___|______________________________|________________|
|13.|Տպող մեքենա | 1 հատ |
|___|______________________________|________________|
|14.|Գզող մեքենա | 1 հատ |
|___|______________________________|________________|
|15.|Փորագրող սարք | 1 լրակազմ |
.___________________________________________________.