(ուժը կորցրել է 19.01.98 թիվ 27 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«2Օ» մայիսի 1996թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2Օ մայիսի 1996 թ. թիվ 153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնություն իրականացնող միջազգային կազմակերպությունների առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, իրացման, ձևակերպման և իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և գանձման կարգերի հաստատման մասին» թիվ 43 որոշմամբ հաստատված մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ու հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձևակերպման և իրացման կարգում կատարել հետևյալ լրացումները`
i
ա/ կարգի 4-րդ կետում «մատուցված ծառայությունների» բառերից հետո ավելացնել «(այդ թվում` միջազգային հեռախոսային և ֆաքսիմիլային կապի գծով)» բառերը.
բ/ կարգի 5-րդ կետում «գրասենյակային ծախսերի» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ միջազգային հեռախոսային և ֆաքսիմիլային կապի ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերի)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 2Օ-ից: