Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

6 ապրիլի 2022 թվականի N 336

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Շրջանառության հարկ վճարող «Ա» անհատ ձեռնարկատերը զբաղվում է խոհարարական արտադրանքի արտադրությամբ և սառեցված վիճակում արտադրանքի մանրածախ վաճառքով` իր կողմից վարձակալված տարածքում: Տարածքի մի մասը ենթավարձակալությամբ տրամադրում է այլ «Բ» իրավաբանական անձի, ով զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ: Իր արտադրանքից մեծածախ վաճառք է իրականացնում «Բ» ընկերությանը: «Ա» և «Բ» տնտեսվարող սուբյեկտները ՀՀ Հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով փոխկապակցված չեն: Եթե ՀՀ Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվել են փոխկապակցված, սակայն «Ա» և «Բ» տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունների հանրագումարը չի գերազանցում 115 միլիոն դրամը, կարո՞ղ է «Ա» անհատ ձեռնարկատերը շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անկախ նույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանների առկայությունից` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե օրենսգրքի 70-րդ գլխով սահմանված երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռքբերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով, հարկային մարմնի սահմանած կարգով, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված,

i

- 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը,

i

- 255-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե տեղի է ունեցել օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է կամ որպես նոտար նշանակվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից: Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները շարունակում են համարվել շրջանառության հարկ վճարողներ, իսկ օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դադարում են համարվել շրջանառության հարկ վճարողներ նույն կետով սահմանված ժամկետից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները չեն կարող համարվել կամ դադարում են համարվել շրջանառության հարկ վճարող, եթե վերջիններիս նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
06.04.2022
N 336
Իրազեկման թերթիկ