Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

4 փետրվարի 2022 թվականի N 317

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Շրջանառության հարկ վճարող համարվող «Ա» կազմակերպությունը վաճառում է իրեն պատկանող գույքը, որի կադաստրային արժեքը կազմում է 49.917.155 ՀՀ դրամ, ինչպես նաև ՍՊԸ-ին պատկանող տարածքը, որի համար ֆիզ. անձ հանդիսացող գնորդը պատրաստվում է վճարել 30.000.000 ՀՀ դրամ: Տվյալ դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը,

i

- 257-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: Նույն հոդվածի կիրառության իմաստով` եկամուտների հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով,

i

- 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով,

i

- 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից (այնուհետ նույն կետում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով,

i

- 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շրջանառության հարկ վճարող կազմակերպության կողմից անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով: Ընդ որում` շրջանառության հարկով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթներին համապատասխան` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
04.02.2022
N 317
Իրազեկման թերթիկ