Սեղմել Esc փակելու համար:
ԱԱՀ-Ի ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԱՀ-Ի ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

28 նոյեմբերի 2021 թվականի N 302

 

ԱԱՀ-Ի ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել դպրոցական տետրեր և նոտայի տետրեր, որոնք ներառված չեն «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ցանկում (29.06.2001թ., ՀՕ-195): ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը:

Տվյալ դեպքում դպրոցական տետրեր և նոտայի տետրեր ներմուծելու դեպքում ԱԱՀ վճարելու պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը,

i

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,

i

- 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված են ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կարգն ու առանձնահատկությունները,

i

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը` ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն,

i

- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի

(29.06.2001թ. ՀՕ-195) 1-ին հոդվածով սահմանված են այն ապրանքատեսակները, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից: Ընդ որում, նշված օրենքով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները ներառված չեն վերոնշյալ օրենքով սահմանված ապրանքատեսակների ցանկում, որոնց ներմուծման մասով սահմանված է ԱԱՀ-ից ազատման արտոնություն, ապա տվյալ ապրանքատեսակի ներմուծման մասով ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
28.11.2021
N 302
Իրազեկման թերթիկ