041.0752.221001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2001 թվականի N 752
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 663 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 663 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի`
i
ա) կանոնադրության 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) կրոնական կազմակերպությունների պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով փորձագիտական եզրակացության տրամադրումը».
i
բ) կոլեգիայի կազմում և կենտրոնական ապարատի կառուցվածքում «Կրոնական կազմակերպությունների գրանցման» բառերը փոխարինել «Փորձագիտական» բառով: