040.1012.191001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2001 թվականի N 1012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 530 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի «Էներգակիրների ներկրման համար բյուջետային երաշխիք տալու մասին» N 530 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 729 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) էներգակիրների ներկրման և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով Միջպետական բանկից 10.0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով վարկ` 18 ամիս մարման ժամկետով (սկսած երաշխիքի տրամադրման պահից), ներգրավելու համար «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք (երաշխիքներ), որպես վարկի հիմնական գումարի և տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսագումարի վճարման պարտավորության ապահովման միջոց».
բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ապահովել`
«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրաէներգիայի գծով պարտավորության դիմաց 9.0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով հասարակ մուրհակների թողարկումը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից դրանց գրավադրումը Միջպետական բանկում` որպես ներգրավվող վարկի ապահովություն.
«Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը բնական գազի գծով պարտավորության դիմաց 6.0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով հասարակ մուրհակների թողարկումը` «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության վճարման երաշխավորությամբ (ավալ), փոխանցումը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության փոխատվության դիմաց և վերջինիս կողմից դրանց գրավադրումը Միջպետական բանկում` որպես ներգրավվող վարկի ապահովություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 19-ից: