Սեղմել Esc փակելու համար:
ԽԱՂԱՏՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽԱՂԱՏՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2021 թվականի N 151-Ն

 

ԽԱՂԱՏՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 271-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նպատակ ունենալով ներդնել խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Սահմանել «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 004 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 234-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 271-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2021 թ. հոկտեմբերի 18

Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի հոկտեմբերի 12-ի

թիվ 151-Ն որոշման

 

ԽԱՂԱՏՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները» (այսուհետ` Կարգ) սահմանում է խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների (այսուհետ նաև` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների տրամադրման կարգը և ժամկետները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա»-»դ» ենթակետերով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են տրամադրվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի (այսուհետ` Առցանց համակարգ) միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ:

5. Առցանց համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը տրամադրվում է թղթային եղանակով կամ էլեկտրոնային կրիչով: Հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով, ֆիզիկապես ներկայացնելու կամ փոստի միջոցով:

6. Հաշվետվությունը տրամադրված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության տրամադրումը չի համարվում ժամկետանց:

7. Այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզում է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին տրամադրված գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ենթակա չէր պարտադիր տրամադրման, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:

8. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

9. Տրամադրվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև էքս էմ էլ (xml) սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին: Ցանկացած տրամադրված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է Օրենքով նախատեսված պատասխանատվության:

10. Յուրաքանչյուր պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տրամադրվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

11. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում Առցանց համակարգի «Առցանց լրացում» տարբերակի միջոցով` գործարքի կատարումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվությունը կարող է տրամադրվել նաև Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» և «Վերբեռնում» տարբերակների միջոցով:

12. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:

13. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում նույն աշխատանքային oրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային oրվա ժամը 12:00-ը:

14. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես ծրագրաապարատային կամ հաղորդակցության խնդիրներով:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի հոկտեմբերի 12-ի

թիվ 151-Ն որոշման

 

ՁԵՎ

ԽԱՂԱՏՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է Էքս էմ Էլ (xml) սխեմայի ձևաչափով` պահպանելով ստորև սահմանված պահանջները:

 

._________________________________________________________________________.

|Կետ|Անվանում    |Տիպ  |Նիշերի|Կասկա-|Պարտա-|Լրացման        |Հաշվետվության|

|   |            |     |քանակ |ծելի  |դիր   |կարգ           |Էքս էմ Էլ    |

|   |            |     |      |գոր-  |տեղե- |               |(xml)        |

|   |            |     |      |ծարքի |կացման|               |սխեմայում    |

|   |            |     |      |կամ   |ենթակա|               |դաշտի        |

|   |            |     |      |գոր-  |գոր-  |               |անվանում     |

|   |            |     |      |ծարար |ծարքի |               |             |

|   |            |     |      |հարա- |վերա- |               |             |

|   |            |     |      |բերու-|բերյալ|               |             |

|   |            |     |      |թյան  |հաշվե-|               |             |

|   |            |     |      |վերա- |տվու- |               |             |

|   |            |     |      |բերյալ|թյան  |               |             |

|   |            |     |      |հաշվե-|դաշտեր|               |             |

|   |            |     |      |տվու- |      |               |             |

|   |            |     |      |թյան  |      |               |             |

|   |            |     |      |դաշտեր|      |               |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|1* |Հաշվետվու-  |բաժին|      |Այո   |Այո   |Ընտրվում է     |report_      |

|   |թյան տեսակը |     |      |      |      |կասկածելի      |casino_ fmcrn|

|   |            |     |      |      |      |գործարքի կամ   |/report_     |

|   |            |     |      |      |      |գործարար       |casino _str_ |

|   |            |     |      |      |      |հարաբերության  |fmcrn        |

|   |            |     |      |      |      |վերաբերյալ     |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվությունը|             |

|   |            |     |      |      |      |կամ պարտադիր   |             |

|   |            |     |      |      |      |տեղեկացման     |             |

|   |            |     |      |      |      |ենթակա գործարքի|             |

|   |            |     |      |      |      |վերաբերյալ     |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվու-     |             |

|   |            |     |      |      |      |թյունը:        |             |

|   |            |     |      |      |      |Պարտադիր       |             |

|   |            |     |      |      |      |տեղեկացման     |             |

|   |            |     |      |      |      |ենթակա գործարքի|             |

|   |            |     |      |      |      |վերաբերյալ     |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվություն |             |

|   |            |     |      |      |      |ներկայացվում է,|             |

|   |            |     |      |      |      |եթե խաղանիշերի |             |

|   |            |     |      |      |      |մեկ անկանխիկ   |             |

|   |            |     |      |      |      |գնումը, մեկ    |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |խաղադրույքը կամ|             |

|   |            |     |      |      |      |վճարված կամ    |             |

|   |            |     |      |      |      |տրամադրված մեկ |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |շահումը կամ 24 |             |

|   |            |     |      |      |      |ժամվա ընթացքում|             |

|   |            |     |      |      |      |խաղանիշերի     |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |գնումների      |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը,  |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |խաղադրույքների |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը   |             |

|   |            |     |      |      |      |կամ վճարված կամ|             |

|   |            |     |      |      |      |տրամադրված     |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |շահումների     |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը   |             |

|   |            |     |      |      |      |հավասար է կամ  |             |

|   |            |     |      |      |      |գերազանցում է  |             |

|   |            |     |      |      |      |20 միլիոն      |             |

|   |            |     |      |      |      |դրամը, ինչպես  |             |

|   |            |     |      |      |      |նաև,  եթե      |             |

|   |            |     |      |      |      |խաղանիշերի մեկ |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ գնումը, |             |

|   |            |     |      |      |      |մեկ կանխիկ     |             |

|   |            |     |      |      |      |խաղադրույքը,   |             |

|   |            |     |      |      |      |վճարված կամ    |             |

|   |            |     |      |      |      |տրամադրված մեկ |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ շահումը |             |

|   |            |     |      |      |      |կամ 24 ժամվա   |             |

|   |            |     |      |      |      |ընթացքում      |             |

|   |            |     |      |      |      |խաղանիշերի     |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ         |             |

|   |            |     |      |      |      |գնումների      |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը,  |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ         |             |

|   |            |     |      |      |      |խաղադրույքների |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը   |             |

|   |            |     |      |      |      |կամ վճարված կամ|             |

|   |            |     |      |      |      |տրամադրված     |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ         |             |

|   |            |     |      |      |      |շահումների     |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը   |             |

|   |            |     |      |      |      |հավասար է կամ  |             |

|   |            |     |      |      |      |գերազանցում է 5|             |

|   |            |     |      |      |      |միլիոն դրամը:  |             |

|   |            |     |      |      |      |Պարտադիր       |             |

|   |            |     |      |      |      |տեղեկացման     |             |

|   |            |     |      |      |      |ենթակա գործարքի|             |

|   |            |     |      |      |      |վերաբերյալ     |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվություն |             |

|   |            |     |      |      |      |ներկայացվում է |             |

|   |            |     |      |      |      |նաև,  եթե      |             |

|   |            |     |      |      |      |խաղանիշների    |             |

|   |            |     |      |      |      |գնման,         |             |

|   |            |     |      |      |      |խաղադրույքների |             |

|   |            |     |      |      |      |կատարման,      |             |

|   |            |     |      |      |      |շահումի վճարման|             |

|   |            |     |      |      |      |կամ տրամադրման |             |

|   |            |     |      |      |      |հետ կապված     |             |

|   |            |     |      |      |      |ֆինանսական     |             |

|   |            |     |      |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |դեպքում հաշվին |             |

|   |            |     |      |      |      |մեկ անկանխիկ   |             |

|   |            |     |      |      |      |մուտքագրումը   |             |

|   |            |     |      |      |      |կամ հաշվից մեկ |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |ելքագրումը կամ |             |

|   |            |     |      |      |      |հաշվին անկանխիկ|             |

|   |            |     |      |      |      |մուտքագրման    |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը   |             |

|   |            |     |      |      |      |կամ հաշվից     |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |ելքագրման      |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը   |             |

|   |            |     |      |      |      |հավասար է կամ  |             |

|   |            |     |      |      |      |գերազանցում 20 |             |

|   |            |     |      |      |      |միլիոն դրամը,  |             |

|   |            |     |      |      |      |ինչպես նաև  եթե|             |

|   |            |     |      |      |      |հաշվին մեկ     |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ         |             |

|   |            |     |      |      |      |մուտքագրումը   |             |

|   |            |     |      |      |      |կամ հաշվից մեկ |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ         |             |

|   |            |     |      |      |      |ելքագրումը կամ |             |

|   |            |     |      |      |      |հաշվին կանխիկ  |             |

|   |            |     |      |      |      |մուտքագրման    |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը   |             |

|   |            |     |      |      |      |կամ հաշվից     |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ         |             |

|   |            |     |      |      |      |ելքագրման      |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարը   |             |

|   |            |     |      |      |      |հավասար է կամ  |             |

|   |            |     |      |      |      |գերազանցում է 5|             |

|   |            |     |      |      |      |միլիոն դրամ:   |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|2* |Հաշվետվու-  |բաժին|      |Այո   |Այո   |               |report_name  |

|   |թյան        |     |      |      |      |               |             |

|   |անվանումը   |     |      |      |      |               |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|3* |Հաշվառման   |թիվ  |8     |Այո   |Այո   |Լրացվում է     |fmcrn        |

|   |համարը      |     |      |      |      |Ֆինանսական     |             |

|   |            |     |      |      |      |դիտարկումների  |             |

|   |            |     |      |      |      |կենտրոնի կողմից|             |

|   |            |     |      |      |      |տրամադրված     |             |

|   |            |     |      |      |      |հաշվառման      |             |

|   |            |     |      |      |      |համարը:        |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|4* |Ուղարկման   |տեքստ|6     |Այո   |Այո   |Լրացվում է     |sent_date    |

|   |ամսաթիվը    |     |      |      |      |հաշվետվության  |             |

|   |            |     |      |      |      |ուղարկման օրը, |             |

|   |            |     |      |      |      |ամիսը, տարին`  |             |

|   |            |     |      |      |      |ddmmyy տեսքով` |             |

|   |            |     |      |      |      |dd-օր, mm-ամիս,|             |

|   |            |     |      |      |      |yy-տարի:       |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|5* |Հերթական    |տեքստ|4     |Այո   |Այո   |Լրացվում է     |seq_number   |

|   |համարը      |     |      |      |      |հաշվետվության  |             |

|   |            |     |      |      |      |հերթական       |             |

|   |            |     |      |      |      |համարը` տվյալ  |             |

|   |            |     |      |      |      |օրվա դրությամբ |             |

|   |            |     |      |      |      |(օրինակ` տվյալ |             |

|   |            |     |      |      |      |օրվա առաջին    |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվության  |             |

|   |            |     |      |      |      |հերթական համարը|             |

|   |            |     |      |      |      |կլինի` 0001):  |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|6  |Ուղղման կամ |թիվ  |1-3   |Այո   |Այո   |Լրացվում է     |error_code   |

|   |լրացման     |     |      |      |      |տվյալ          |             |

|   |հերթական    |     |      |      |      |հաշվետվության  |             |

|   |համարը      |     |      |      |      |ուղղման կամ    |             |

|   |            |     |      |      |      |լրացման        |             |

|   |            |     |      |      |      |նպատակով       |             |

|   |            |     |      |      |      |ներկայացվող    |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվության  |             |

|   |            |     |      |      |      |հերթական       |             |

|   |            |     |      |      |      |համարը: Ենթակա |             |

|   |            |     |      |      |      |է պարտադիր     |             |

|   |            |     |      |      |      |լրացման, եթե   |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվությունն|             |

|   |            |     |      |      |      |ուղարկվում է   |             |

|   |            |     |      |      |      |նախկինում      |             |

|   |            |     |      |      |      |ուղարկված      |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվությու- |             |

|   |            |     |      |      |      |նում առկա սխալի|             |

|   |            |     |      |      |      |ճշտման         |             |

|   |            |     |      |      |      |նպատակով,      |             |

|   |            |     |      |      |      |ինչպես նաև     |             |

|   |            |     |      |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |պայմանի        |             |

|   |            |     |      |      |      |փոփոխության կամ|             |

|   |            |     |      |      |      |այն դեպքում,   |             |

|   |            |     |      |      |      |եթե սեփական    |             |

|   |            |     |      |      |      |նախաձեռնությամբ|             |

|   |            |     |      |      |      |անհրաժեշտ է    |             |

|   |            |     |      |      |      |տրամադրել      |             |

|   |            |     |      |      |      |լրացուցիչ      |             |

|   |            |     |      |      |      |տեղեկատվու-    |             |

|   |            |     |      |      |      |թյուն:         |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|7  |Ուղղման կամ |տեքստ|մինչև |Այո   |Այո   |Լրացվում են    |error_reason |

|   |լրացման     |     |1000  |      |      |ուղղում կամ    |             |

|   |պատճառը     |     |      |      |      |լրացում        |             |

|   |            |     |      |      |      |կատարելու համար|             |

|   |            |     |      |      |      |հիմք հանդիսացած|             |

|   |            |     |      |      |      |պատճառները և   |             |

|   |            |     |      |      |      |հանգամանքները: |             |

|   |            |     |      |      |      |Ենթակա է       |             |

|   |            |     |      |      |      |պարտադիր       |             |

|   |            |     |      |      |      |լրացման, եթե   |             |

|   |            |     |      |      |      |6-րդ կետում    |             |

|   |            |     |      |      |      |լրացվել է      |             |

|   |            |     |      |      |      |ուղղման կամ    |             |

|   |            |     |      |      |      |լրացման        |             |

|   |            |     |      |      |      |հերթական       |             |

|   |            |     |      |      |      |համարը:        |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|8* |Գործարքի կամ|բաժին|      |Այո   |Այո   |Կասկածելի      |transaction_ |

|   |գործարար    |     |      |      |      |գործարքի կամ   |description  |

|   |հարաբերու-  |     |      |      |      |գործարար       |             |

|   |թյան        |     |      |      |      |հարաբերության  |             |

|   |նկարագրու-  |     |      |      |      |վերաբերյալ     |             |

|   |թյունը      |     |      |      |      |հաշվետվություն |             |

|   |            |     |      |      |      |ներկայացնելիս, |             |

|   |            |     |      |      |      |եթե գործարքը   |             |

|   |            |     |      |      |      |դեռևս  չի      |             |

|   |            |     |      |      |      |կատարվել, կամ  |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերությունը|             |

|   |            |     |      |      |      |դեռևս  չի      |             |

|   |            |     |      |      |      |հաստատվել, ապա`|             |

|   |            |     |      |      |      |9-րդ կետում    |             |

|   |            |     |      |      |      |լրացվում են այն|             |

|   |            |     |      |      |      |օրը, ամիսը,    |             |

|   |            |     |      |      |      |տարին, երբ     |             |

|   |            |     |      |      |      |ներկայացվել է  |             |

|   |            |     |      |      |      |գործարք        |             |

|   |            |     |      |      |      |կատարելու կամ  |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերություն |             |

|   |            |     |      |      |      |հաստատելու     |             |

|   |            |     |      |      |      |առաջարկը, իսկ  |             |

|   |            |     |      |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |մերժման կամ    |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերության  |             |

|   |            |     |      |      |      |դադարեցման     |             |

|   |            |     |      |      |      |դեպքում`       |             |

|   |            |     |      |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |մերժման կամ    |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերության  |             |

|   |            |     |      |      |      |դադարեցման օրը,|             |

|   |            |     |      |      |      |ամիսը, տարին:  |             |

|   |            |     |      |      |      |10-րդ կետը     |             |

|   |            |     |      |      |      |կարող է        |             |

|   |            |     |      |      |      |չլրացվել:      |             |

|   |            |     |      |      |      |11-րդ կետում   |             |

|   |            |     |      |      |      |լրացվում է 0:  |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|9* |Կատարման կամ|Ամսա-|10    |Այո   |Այո   |Լրացվում է     |trans_date   |

|   |հաստատման   |թիվ  |      |      |      |տեղեկացման     |             |

|   |ամսաթիվը    |     |      |      |      |ենթակա գործարքի|             |

|   |            |     |      |      |      |կատարման կամ   |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերության  |             |

|   |            |     |      |      |      |հաստատման      |             |

|   |            |     |      |      |      |տարին` 4-նիշ,  |             |

|   |            |     |      |      |      |ամիսը` 2-նիշ,  |             |

|   |            |     |      |      |      |օրը` 2-նիշ     |             |

|   |            |     |      |      |      |(yyyy-mm-dd):  |             |

|   |            |     |      |      |      |Այնպիսի        |             |

|   |            |     |      |      |      |գործարքների    |             |

|   |            |     |      |      |      |վերաբերյալ     |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվություն |             |

|   |            |     |      |      |      |ներկայացնելիս, |             |

|   |            |     |      |      |      |որոնց          |             |

|   |            |     |      |      |      |հանրագումարային|             |

|   |            |     |      |      |      |արժեքը 24 ժամվա|             |

|   |            |     |      |      |      |ընթացքում      |             |

|   |            |     |      |      |      |գերազանցում է  |             |

|   |            |     |      |      |      |20 միլիոն      |             |

|   |            |     |      |      |      |դրամը, նշվում է|             |

|   |            |     |      |      |      |դրանցից վերջինի|             |

|   |            |     |      |      |      |կնքման ամսաթիվը|             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|10*|Իրականացման |թիվ  |1     |Այո   |Այո   |Լրացվում է     |cash         |

|   |եղանակը     |     |      |      |      |գործարքի կամ   |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերության  |             |

|   |            |     |      |      |      |իրականացման    |             |

|   |            |     |      |      |      |եղանակը`       |             |

|   |            |     |      |      |      |ընտրելով սույն |             |

|   |            |     |      |      |      |հավելվածի      |             |

|   |            |     |      |      |      |Աղյուսակ 1     |             |

|   |            |     |      |      |      |ցանկից:        |             |

|   |            |     |      |      |      |Այն դեպքում,   |             |

|   |            |     |      |      |      |երբ գործարքն   |             |

|   |            |     |      |      |      |իրականացվել է  |             |

|   |            |     |      |      |      |միաժամանակ     |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ և       |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |եղանակով,      |             |

|   |            |     |      |      |      |սակայն միայն   |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ եղանակով|             |

|   |            |     |      |      |      |վճարված գումարն|             |

|   |            |     |      |      |      |է գերազանցել 5 |             |

|   |            |     |      |      |      |միլիոն ՀՀ      |             |

|   |            |     |      |      |      |դրամը, ապա     |             |

|   |            |     |      |      |      |նշվում է       |             |

|   |            |     |      |      |      |«Կանխիկ» իսկ   |             |

|   |            |     |      |      |      |«Գործարքին կամ |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերությանը |             |

|   |            |     |      |      |      |վերաբերող այլ  |             |

|   |            |     |      |      |      |տեղեկություն-  |             |

|   |            |     |      |      |      |ներ» դաշտում   |             |

|   |            |     |      |      |      |նշվում է       |             |

|   |            |     |      |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |գումարի նաև    |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |եղանակով       |             |

|   |            |     |      |      |      |վճարված լինելու|             |

|   |            |     |      |      |      |հանգամանքի և   |             |

|   |            |     |      |      |      |դրա չափի մասին |             |

|   |            |     |      |      |      |տեղեկատվու-    |             |

|   |            |     |      |      |      |թյունը: Այն    |             |

|   |            |     |      |      |      |դեպքում, երբ   |             |

|   |            |     |      |      |      |գործարքն       |             |

|   |            |     |      |      |      |իրականացվել է  |             |

|   |            |     |      |      |      |միաժամանակ     |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ և     |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ         |             |

|   |            |     |      |      |      |եղանակով,      |             |

|   |            |     |      |      |      |սակայն միայն   |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |եղանակով       |             |

|   |            |     |      |      |      |վճարված գումարն|             |

|   |            |     |      |      |      |է գերազանցում  |             |

|   |            |     |      |      |      |20 միլիոն ՀՀ   |             |

|   |            |     |      |      |      |դրամը, ապա     |             |

|   |            |     |      |      |      |նշվում է       |             |

|   |            |     |      |      |      |«Անկանխիկ» իսկ |             |

|   |            |     |      |      |      |«Գործարքին կամ |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերությանը |             |

|   |            |     |      |      |      |վերաբերող այլ  |             |

|   |            |     |      |      |      |տեղեկություն-  |             |

|   |            |     |      |      |      |ներ» դաշտում   |             |

|   |            |     |      |      |      |նշվում է       |             |

|   |            |     |      |      |      |գործարքի կամ   |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերության  |             |

|   |            |     |      |      |      |գումարի նաև    |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ եղանակով|             |

|   |            |     |      |      |      |վճարված լինելու|             |

|   |            |     |      |      |      |հանգամանքի և   |             |

|   |            |     |      |      |      |դրա չափի մասին |             |

|   |            |     |      |      |      |տեղեկատվու-    |             |

|   |            |     |      |      |      |թյունը: Այն    |             |

|   |            |     |      |      |      |դեպքում, երբ   |             |

|   |            |     |      |      |      |գործարքն       |             |

|   |            |     |      |      |      |իրականացվել է  |             |

|   |            |     |      |      |      |միաժամանակ     |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ և       |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |եղանակով և     |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ եղանակով|             |

|   |            |     |      |      |      |վճարված գումարը|             |

|   |            |     |      |      |      |գերազանցում է 5|             |

|   |            |     |      |      |      |միլիոն ՀՀ      |             |

|   |            |     |      |      |      |դրամը, անկանխիկ|             |

|   |            |     |      |      |      |եղանակով       |             |

|   |            |     |      |      |      |վճարված գումարը|             |

|   |            |     |      |      |      |գերազանցում է  |             |

|   |            |     |      |      |      |20 միլիոն ՀՀ   |             |

|   |            |     |      |      |      |դրամը, ապա     |             |

|   |            |     |      |      |      |նշվում է       |             |

|   |            |     |      |      |      |«Կանխիկ և      |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ», իսկ |             |

|   |            |     |      |      |      |«Գործարքին կամ |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերությանը |             |

|   |            |     |      |      |      |վերաբերող այլ  |             |

|   |            |     |      |      |      |տեղեկություն-  |             |

|   |            |     |      |      |      |ներ» դաշտում   |             |

|   |            |     |      |      |      |նշվում է       |             |

|   |            |     |      |      |      |գործարքի կամ   |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերության  |             |

|   |            |     |      |      |      |կանխիկ և       |             |

|   |            |     |      |      |      |անկանխիկ       |             |

|   |            |     |      |      |      |եղանակով       |             |

|   |            |     |      |      |      |վճարված        |             |

|   |            |     |      |      |      |գումարների     |             |

|   |            |     |      |      |      |չափերի մասին   |             |

|   |            |     |      |      |      |տեղեկատվու-    |             |

|   |            |     |      |      |      |թյունը:        |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|11*|Գումարը     |թիվ  |մինչև |Այո   |Այո   |Լրացվում է     |amount_amd   |

|   |            |     |19    |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |գումարի չափը ՀՀ|             |

|   |            |     |      |      |      |դրամով:        |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|12 |Գործարքին   |տեքստ|մինչև |Այո   |Այո   |Լրացվում են    |transaction_ |

|   |կամ գործարար|     |3000  |      |      |գործարքին կամ  |desc         |

|   |հարաբերու-  |     |      |      |      |գործարար       |             |

|   |թյանը       |     |      |      |      |հարաբերությանն |             |

|   |վերաբերող   |     |      |      |      |առնչվող`       |             |

|   |այլ         |     |      |      |      |հաշվետվություն |             |

|   |տեղեկու-    |     |      |      |      |տրամադրող անձի |             |

|   |թյուններ    |     |      |      |      |կողմից         |             |

|   |            |     |      |      |      |կարևորվող  այլ |             |

|   |            |     |      |      |      |տեղեկություն-  |             |

|   |            |     |      |      |      |ներ:           |             |

|   |            |     |      |      |      |Կասկածելի      |             |

|   |            |     |      |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |վերաբերյալ     |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվություն |             |

|   |            |     |      |      |      |ներկայացնելու  |             |

|   |            |     |      |      |      |դեպքում նշվում |             |

|   |            |     |      |      |      |են գործարքին   |             |

|   |            |     |      |      |      |կամ գործարար   |             |

|   |            |     |      |      |      |հարաբերությանն |             |

|   |            |     |      |      |      |առնչվող        |             |

|   |            |     |      |      |      |հավելյալ       |             |

|   |            |     |      |      |      |տեղեկություն-  |             |

|   |            |     |      |      |      |ներ, այդ թվում`|             |

|   |            |     |      |      |      |առնվազն        |             |

|   |            |     |      |      |      |թվարկելով      |             |

|   |            |     |      |      |      |կասկածելի      |             |

|   |            |     |      |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |վերաբերյալ     |             |

|   |            |     |      |      |      |հաշվետվությանը |             |

|   |            |     |      |      |      |կցվող          |             |

|   |            |     |      |      |      |համարակալված և |             |

|   |            |     |      |      |      |բովանդակությանը|             |

|   |            |     |      |      |      |համապատասխան   |             |

|   |            |     |      |      |      |անվանում       |             |

|   |            |     |      |      |      |ունեցող        |             |

|   |            |     |      |      |      |փաստաթղթերը:   |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|13*|Գործարքի կամ|բաժին|      |Այո   |Այո   |               |transaction_ |

|   |գործարար    |     |      |      |      |               |type         |

|   |հարաբերու-  |     |      |      |      |               |             |

|   |թյան տեսակը |     |      |      |      |               |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|14*|Տեսակը      |թիվ  |6     |Այո   |Այո   |Լրացվում է     |transaction  |

|   |            |     |      |      |      |գործարքի կամ   |             |

|   |            |     |      |      |      |գործարար       |             |

|   |            |     |      |      |      |հարաբերության  |             |

|   |            |     |      |      |      |տեսակը`        |             |

|   |            |     |      |      |      |ընտրելով սույն |             |

|   |            |     |      |      |      |հավելվածի      |             |

|   |            |     |      |      |      |Աղյուսակ 3     |             |

|   |            |     |      |      |      |ցանկից:        |             |

|   |            |     |      |      |      |«Խաղանիշերի    |             |

|   |            |     |      |      |      |գնման,         |             |

|   |            |     |      |      |      |խաղադրույքների |             |

|   |            |     |      |      |      |կատարման,      |             |

|   |            |     |      |      |      |շահումի վճարման|             |

|   |            |     |      |      |      |կամ տրամադրման |             |

|   |            |     |      |      |      |հետ կապված     |             |

|   |            |     |      |      |      |ֆինանսական     |             |

|   |            |     |      |      |      |գործարք»       |             |

|   |            |     |      |      |      |գործարքի տեսակը|             |

|   |            |     |      |      |      |ընտրելու       |             |

|   |            |     |      |      |      |դեպքում        |             |

|   |            |     |      |      |      |պարտադիր       |             |

|   |            |     |      |      |      |լրացման է      |             |

|   |            |     |      |      |      |ենթակա 15-րդ   |             |

|   |            |     |      |      |      |կետը:          |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|15 |Ենթատեսակը  |թիվ  |1     |      |      |Լրացվում է     |transaction_ |

|   |            |     |      |      |      |«Խաղանիշերի    |type         |

|   |            |     |      |      |      |գնման,         |             |

|   |            |     |      |      |      |խաղադրույքների |             |

|   |            |     |      |      |      |կատարման,      |             |

|   |            |     |      |      |      |շահումի վճարման|             |

|   |            |     |      |      |      |կամ տրամադրման |             |

|   |            |     |      |      |      |հետ կապված     |             |

|   |            |     |      |      |      |ֆինանսական     |             |

|   |            |     |      |      |      |գործարք»       |             |

|   |            |     |      |      |      |գործարքի       |             |

|   |            |     |      |      |      |ենթատեսակը`    |             |

|   |            |     |      |      |      |ընտրելով,      |             |

|   |            |     |      |      |      |«Հաշվին        |             |

|   |            |     |      |      |      |մուտքագրում»   |             |

|   |            |     |      |      |      |կամ «Հաշվից    |             |

|   |            |     |      |      |      |ելքագրում»     |             |

|   |            |     |      |      |      |Աղյուսակ 3     |             |

|   |            |     |      |      |      |ցանկից:        |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|16*|Շահումով    |թիվ  |6     |Այո   |Այո   |Լրացվում է     |details      |

|   |խաղի տեսակը |     |      |      |      |շահումով խաղի  |             |

|   |            |     |      |      |      |տեսակը`        |             |

|   |            |     |      |      |      |ընտրելով սույն |             |

|   |            |     |      |      |      |հավելվածի      |             |

|   |            |     |      |      |      |Աղյուսակ 4     |             |

|   |            |     |      |      |      |ցանկից:        |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

|17*|Կասկածելի   |բաժին|      |Այո   |Ոչ    |               |suspicios    |

|   |գործարք կամ |     |      |      |      |               |             |

|   |գործարար    |     |      |      |      |               |             |

|   |հարաբերու-  |     |      |      |      |               |             |

|   |թյուն       |     |      |      |      |               |             |

|___|____________|_____|______|______|______|_______________|_____________|

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.10.2021
N 151-Ն
Որոշում