Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱ ...

 

 

040.1009.191001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2001 թվականի N 1009

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դուստր ձեռնարկությունների լուծարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Լուծարել գործընթացում գտնվող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության համալսարանական կենտրոն» ու «Հատուկ համալսարանական պոլիկլինիկա» դուստր ձեռնարկությունների պարտավորությունները համապատասխանաբար փոխանցել «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» ու «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններին:

(1-ին կետը փոփ. 01.08.02 թիվ 1138-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքներն իրականացնելուց հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության համալսարանական կենտրոն» ու «Հատուկ համալսարանական պոլիկլինիկա» դուստր ձեռնարկությունների լուծարման ավարտը:

(2-րդ կետը փոփ. 01.08.02 թիվ 1138-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետում նշված դուստր ձեռնարկությունների լուծարման ավարտից հետո ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններ ստեղծելու ու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համալսարանական դուստր ձեռնարկությունները լուծարելու մասին» N 703 որոշման 5-րդ կետի «բ» ենթակետի պահանջների կատարումը:

(3-րդ կետը փոփ. 01.08.02 թիվ 1138-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.10.2001
N 1009
Որոշում