Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 հոկտեմբերի 2021 թվականի N 77-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 21-Ն հրամանի`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետում «օրվանից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հրամանով հաստատված հավելվածի 28-րդ կետի 5-րդ ենթակետի, որը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից»:

2) հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Կամավոր ատեստավորումը գործում է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ (Հավելվածի ժամանակացույցին համապատասխան) և ուսուցիչներին ընձեռում է հավելավճար ստանալու հնարավորություն: Մասնավորապես, կամավոր ատեստավորման արդյունքում`

1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար` 50 տոկոսի չափով:

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար` 40 տոկոսի չափով:

3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար` 30 տոկոսի չափով:

4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:

5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման` մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի մինչև իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը` համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ կետերի:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. Դումանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
13.10.2021
N 77-Ն
Հրաման