Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20225.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

29 հուլիսի 2021 թվականի N 225

 

ՎՃԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 30.06.2021թ. N 639-Ն հրամանի համաձայն այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ պետք է տրամադրվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Հրամանում սահմանված է նաև տեղեկության լրացման կարգը, սակայն առկա է տարակարծություն տեղեկության աղյուսակի 7-րդ սյունակում լրացվող եկամուտների տեսակների առնչությամբ: Արդյո՞ք հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտները, որոնցից հարկային գործակալը օրենսդրությամբ սահմանված կարգով ազատված է ոչ ռեզիդենտի շահութահարկ պահելու պարտավորությունից, պետք է ներառվեն Ձև 273 տեղեկության 7-րդ սյունակում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ: Նույն մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպությունների մասով` տեղեկությունների փոխանակման պահանջ սահմանված լինելու դեպքում: Նույն մասում նշված` ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրերի ցանկը հրապարակում է հարկային մարմինը` այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» 2018թ. նոյեմբերի 2-ի Արձանագրության հավելված N 1-ով սահմանված Պահանջների 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները կատարում են փոխանակման մասնակից պետությունների իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկության փոխանակում` փոխանակման մի մասնակից պետության իրավաբանական անձի եկամուտները, որոնք հարկվում են փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում` վճարման աղբյուրի մոտ:

Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունների ձևը և դրա լրացման կարգը հաստատվել է ՀՀ ՊԵԿ նախագահի 30.09.2021թ. N 639-Ն հրամանով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ նախագահի 30.09.2021թ. N 639-Ն հրամանով հաստատված տեղեկություններում արտացոլվում են այն եկամուտները, որոնք ենթակա են հարկման վճարման աղբյուրի մոտ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
29.07.2021
N 225
Իրազեկման թերթիկ