Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2021 թվականի N 775-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 421-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 11-րդ հոդվածի 5-րդ մասով, 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-502-Ն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «մարտական գործողությունների ժամանակ կամ դրա ավարտից» բառերը փոխարինել «զինվորական ծառայությունից արձակվելուց, կամավորագրված անձի դեպքում` մարտական գործողությունների ավարտից» բառերով,

բ. 2-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից» բառերը,

գ. 2.1-ին կետում «տեղեկանքը` տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից` համաձայն N 2.1 ձևի» բառերը փոխարինել «տեղեկատվությունը` տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից` համաձայն N 2.1 ձևի կամ այլ ձևով» բառերով,

դ. 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «մասերը» բառից հետո լրացնել «և հաշվի առնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկությունները» բառերով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Ընդ որում, եթե շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատվում է ծննդյան վկայականի հիման վրա, և ծննդյան վկայականում նշված` անձի հոր մասին տվյալները նույնական են ներկայացված անձը հաստատող փաստաթղթում նշված տվյալներին կամ զինծառայողի տվյալներին, ապա անձի հայրությունը որոշելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր) չեն պահանջվում` բացառությամբ այն դեպքի, երբ որոշվում է միակ շահառուն կամ առկա է այլ տեղեկատվություն անձի հայրությունը որոշելու վերաբերյալ:».

2) N 3 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը «2 ձևի» բառերից հետո լրացնել «կամ զինվորական գրքույկը` տվյալ տարում զինծառայողի զորացրված լինելու դեպքում» բառերով:

2. Սահմանել, որ 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում նույն մասերով սահմանված անձինք մինչև սույն թվականի մայիսի 31-ն իրավունք ունեն դիմելու հատուցման հիմնադրամ 2020 թվականի ընթացքում մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով սահմանված` ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարը ֆիզիկական անձին վերադարձնելու համար դիմում ներկայացնելու կարգը սահմանվում է` համաձայն 2021 թվականի մարտի 24-ի դրությամբ գործող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ, 7-րդ կետերով, ինչպես նաև 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ: Ընդ որում, սույն կետով սահմանված դիմումը և կից տեղեկանքները հատուցման հիմնադրամում մուտք լինելու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամը դիմումում նշված բանկային հաշվին է փոխանցում դիմումին կից ներկայացված` վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքում նշված գումարը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 421-Ն որոշման 2-րդ կետում «ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից, ինչպես նաև որոշման N 3 հավելվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձը հատուցման հիմնադրամին դիմում կարող է ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ» բառերը փոխարինել «մայիսի 31-ը ներառյալ» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2021
N 775-Ն
Որոշում