Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 ապրիլի 2021 թվականի N 178

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Կազմակերպությունը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ: Կազմակերպությունը ապրանքների մի մասը օտարել է դրոշմավորված, բայց էլեկտրոնային եղանակով գրանցումներ չի կատարվել: Տվյալ դեպքում, եթե ընկերությունը ուշացումով կատարի վերագրումները, կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը, թե՞ ոչ: Արդյո՞ք չվերագրված, բայց փակցված դրոշմապիտակները կարող են դիտարկվել որպես չօգտագործված, և առաջանա վեցամսյա ժամկետում հետ վերադարձի հետ կապված խնդիր:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու,

i

- 393-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն` ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (բացառությամբ օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների) մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում` մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են ճշգրտումներ այդ գրանցումներում: Նույն մասի 2-րդ կետի համաձայն` օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն` շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:

Առանց ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարելու դեպքում պատասխանատվություն սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածով:

Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ եթե ապրանքների օտարումն իրականացվել է առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման, ապա դրոշմավորման պարտավորություն կրող անձանց նկատմամբ կիրառվում է օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:

Հայտնում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառության իմաստով` ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները համարվում են «օգտագործված», եթե դրանք փակցված են դրոշմավորման ենթակա ապրանքների վրա, անկախ տվյալ ապրանքի օտարված լինելու հանգամանքից, հետևաբար` ապրանքի վրա արդեն իսկ փակցված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները չեն կարող համարվել որպես «չօգտագործված»:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.04.2021
N 178
Իրազեկման թերթիկ