040.0824.060901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2001 թվականի N 824
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված ցանկը լրացնել նոր` 466, 467 և 468-րդ կետերով.
.__________________________________________________________________________.
|466. Հայաստանի |ՀՀ սողանքային |ՀՀ քաղաքաշի- |2001 թ. |Ֆինանսա- |
|Հանրապետության |տարածքների |նության |սեպտեմ- |վորում չի |
|տարածքում |հետազոտման ու |նախարարություն |բերի |պահանջվում|
|հակասողանքային |միջոցառումների | |3-րդ | |
|առաջնահերթ |մշակման | |տասն- | |
|միջոցառումների |աշխատանքների | |օրյակ | |
|ծրագրի մշակում |համակարգում, | | | |
| |ֆինանսական | | | |
| |միջոցների | | | |
| |ռացիոնալ | | | |
| |օգտագործում, | | | |
| |վնասված | | | |
| |տարածքներում | | | |
| |շենքերի, | | | |
| |կենսաապահովման | | | |
| |օբյեկտների | | | |
| |անվտանգ | | | |
| |շահագործման | | | |
| |հուսալիության | | | |
| |բարձրացում | | | |
|____________________|________________|_______________|_________|__________|
|467. Հանրակրթական |հանրապետությու- |ՀՀ քաղաքաշի- |2001 թ. | |
|դպրոցների |նում գործող |նության |դեկտեմ- | |
|հիմնանորոգման |հանրակրթական |նախարարություն |բերի | |
|համալիր ծրագրի |դպրոցների | |1-ին | |
|մշակում |շենքերի | |տասն- | |
| |հիմնանորոգման | |օրյակ | |
| |աշխատանքների | | | |
| |կանոնակարգում և | | | |
| |իրականացում | | | |
|____________________|________________|_______________|_________|__________|
|468. «Հայաստանի |նախադպրոցական և |ՀՀ քաղաքաշի- |2001 թ. |Ֆինանսա- |
|Հանրապետության |արտադպրոցական |նության |սեպտեմ- |վորում չի |
|տարածքում որպես |շենքերի |նախարարություն |բերի |պահանջվում|
|բնակելի ֆոնդ |գործառական | |1-ին | |
|վերափոխման ենթակա |նշանակությունը | |տասն- | |
|նախադպրոցական և |փոխելուն | |օրյակ | |
|արտադպրոցական |վերաբերող | | | |
|շենքերի հաշվառման և |հարցերի | | | |
|դրանց հետագա |հստակեցում | | | |
|օգտագործման | | | | |
|միջոցառումների | | | | |
|մասին» ՀՀ | | | | |
|կառավարության | | | | |
|որոշման նախագիծը ՀՀ | | | | |
|կառավարություն | | | | |
|ներկայացնելը | | | | |
.__________________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից: