ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
18 մարտի 2021 թվականի N 1-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 22-րդ հոդվածի 2-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի պետական ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) 5-րդ կետի «բ» ենթակետում «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը» բառերով.
i
2) 11-րդ կետի «դ» ենթակետում «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տ. Ռևազյան
Պաշտոնական հրապարակման օրը` 23 մարտի 2021 թվական: