040.0802.040901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2001 թվականի N 802
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մանկական աշխարհ» կենտրոնական հանրախանութի շենքն օտարելու նպատակով և հաշվի առնելով Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2001 թվականի օգոստոսի 9-ի N 36/1 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 12-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքին շենք հանձնելու մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) նշված շենքն օտարել ուղղակի վաճառքի կամ բաց աճուրդի ձևով` Երևանի քաղաքապետի և Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի համաձայնությամբ: Բաց աճուրդի ձևով օտարելու դեպքում` աճուրդը սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության միջոցով` մեկնարկային գինը սահմանելով Երևանի քաղաքապետի ներկայացմամբ` ավագանու հաստատմամբ: Ուղղակի վաճառքի ձևով օտարելու դեպքում` գործարքի պայմանների շուրջ բանակցելու և գործարքը` Երևանի Կենտրոն թաղային համայնքի անունից կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետին` վաճառքի գինը համաձայնեցնելով նշված համայնքի ավագանու հետ.
բ) հանձնարարել Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին իրենց լիազորությունների շրջանակում կնքել գույքի օտարման համար անհրաժեշտ ու նպատակահարմար պայմանագրեր հողային և այլ հարակից իրավունքների մասին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 4-ից: