ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2021 թվականի N 115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը'
1) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 18-րդ կետը.
i
2) N 2 հավելվածի ցանկի'
ա. 20-րդ կետի 2-րդ ենթակետում «4401 39-ից» բառերը փոխարինել «4401 39 000 0-ից, 4401 40-ից «բառերով,
բ. 26-րդ կետի 6-րդ ենթակետում «2908 99-ից» բառերը փոխարինել «2908 99 000 0-ից» բառերով.
i
3) N 6 հավելվածի 20-րդ կետում «2807 00-ից» բառերը փոխարինել «2807 00 000-ից» բառերով.
4) N 6 հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին կետով.
|________________________________|_________________|________|_________|
|26.1. Օդաճնշական անվադողեր և |4012 20 000 1 |B3040 | |
|դողածածկեր` օգտագործված |4012 20 000 9 |B3140 | |
|(բացառությամբ քաղաքացիական | | | |
|օդանավերի օգտագործված օդաճնշական| | | |
|անվադողերի և դողածածկերի, | | | |
|արտահանման դեպքում) | | | |
._____________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 4
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2021 թվական: