Սեղմել Esc փակելու համար:
ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

18 դեկտեմբերի 2020 թվականի N 108

 

ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել է բժշկական դիմակներ: Արդյո՞ք ՀՀ տարածքում դրանք վաճառելու դեպքում կառաջանա ԱԱՀ-ի վճարման պարտավորություն:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,

i

- 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը,

i

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն),

i

- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի

(29.06.2001թ. ՀՕ-195) 1-ին հոդվածով սահմանված են այն ապրանքատեսակները, որոնց ներմուծումն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ազատված է ԱԱՀ-ից:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում են դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը: Նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը: Միաժամանակ, նշված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1317-Ն որոշմամբ: Այդ որոշման N 3 հավելվածի 3-րդ կետի համաձայն` բժշկական նշանակության ապրանքները ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող այն բժշկական նշանակության ապրանքներն են, որոնք`

1) դասվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 3005, 3006, 3701 10, 3702 10, 3707 90, 4014, 5601 21, 5601 22 ծածկագրերին,

2) ներառված են նույն հավելվածի բժշկական նշանակության ապրանքների ցանկում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նշված դեպքում.

1) ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ հաշվարկվում ու վճարվում, ինչպես նաև հարկային մարմին համապատասխան փաստաթղթեր (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն) ներկայացվում են ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան,

2) ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ չի հաշվարկվում և չի վճարվում, եթե այդ ապրանքները ներառված են 29.06.2001թ. ՀՕ-195 օրենքով սահմանված ապրանքատեսակների ցանկում, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից և միաժամանակ, դրանք ներմուծվում են ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից,

3) բժշկական նշանակության ապրանքների օտարման մասով ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառվում է այն ապրանքատեսակների մասով, որոնք դասվում են ԵՏՄ ԱՏԳ ԱՄ դասակարգչի 3005, 3006, 3701 10, 3702 10, 3707 90, 4014, 5601 21, 5601 22 ծածկագրերին կամ ներառված են ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1317-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված բժշկական նշանակության ապրանքների ցանկում:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքներն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի համապատասխան ծածկագրերի դասակարգումը կատարվում է հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 16.07.2012թ. «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N 54 որոշմամբ սահմանված դասակարգման կանոնները: «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապատասխան անձանց դիմումով մաքսային մարմինները կարող են իրականացնել ապրանքների դասակարգում նախքան դրանց մաքսային հայտարարագրումը` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համաձայն ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ ընդունելու միջոցով: ՀՀ ֆինանսների նախարարի 14.04.2015թ. N 220-Ն հրամանով հաստատված է ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը և կոնկրետ ապրանքատեսակների դասակարգման համար հարկ վճարողները կարող են առաջնորդվել նշված հրամանով սահմանված ընթացակարգով:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
18.12.2020
N 108
Իրազեկման թերթիկ