ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
15 հոկտեմբերի 2020 թվականի N 93
ԳՆՈՐԴԻ ՀՎՀՀ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Արդյո՞ք ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման, եթե կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց, որի համար առկա է գնորդի ՀՎՀՀ պարունակող ՀԴՄ կտրոն:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 55-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կիրառվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, իսկ օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները) պարունակելու դեպքում` նաև ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, ինչպես նաև ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար,
i
- 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում` ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ օրենսգրքի 71-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների մասով ՄԱՀ վճարողների կողմից հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն հարկային հաշիվներում առանձնացված ՄԱՀ գումարները` հայտնում ենք, որ ՀԴՄ կտրոններում, այդ թվում` գնորդի ՀՎՀՀ պարունակող ՀԴՄ կտրոններում, առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ