Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

13 հոկտեմբերի 2020 թվականի N 971-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 13-ի «Սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը սահմանելու մասին» N 220-Ն հրամանի`

1) 1-ին կետով սահմանված հավելվածն ուժը կորցրած ճանաչել,

i

2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`

i

«1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին և «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետին համապատասխան` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պարտապանի անունից հարկային մարմին է ներկայացվում սնանկության կառավարչի կողմից` յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի համար սահմանված հարկային հաշվարկի ձևով,

2) սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում` յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի մասով լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների ներկայացման համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, ընդ որում` պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում կառավարիչը ներկայացնում է նաև կասեցման ժամանակահատվածին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա, սակայն չներկայացված հաշվարկները,

3) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային հաշվարկները սնանկության կառավարիչը ներկայացնում է պարտապանի կողմից սնանկության կառավարչին «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» որպես օգտվող գրանցելու և հարկային հաշվարկներ ներկայացնելու լիազորություն շնորհելու միջոցով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող տեղեկությունների վրա:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` սնանկության գործերով կառավարչի կողմից չներկայացված տեղեկատվությունը կարող է ներկայացվել սույն հրամանով սահմանված ձևով:

 

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.10.2020
N 971-Ն
Հրաման