050.0197.250701
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2001 թվականի թիվ 197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի մարտի 22-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» կատարել հետևյալ փոփոխությունները`
i
- 151 «Բանկերին տրված վարկեր» ենթաբաժնում բացել 1519 «Ռեզիդենտ բանկերին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվը:
i
- 343 «Բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկեր արտարժույթով» ենթաբաժնում բացել 3437 «ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշիվը:
i
- 616 «Բանկերին տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ» ենթաբաժնում բացել 6165 «Ռեզիդենտ բանկերին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց ստացված տոկոսներ» հաշիվը:
i
- 634 «Պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» ենթաբաժնի 6341 «Զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»
- 6342 «Տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»
- 6343 «Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»
- 6344 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ» հաշիվը վերանվանել «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ»
- 634 «Պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» ենթաբաժնում բացել հետևյալ հաշիվները` 6345 «Արտարժույթով զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ», 6346 «Արտարժույթով տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ», 6347 «Արտարժույթով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ», 6348 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ»
i
- 635 «Ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» ենթաբաժնի 6351 «Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտ» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտ»
- 6352 «Ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտ» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտ»
- 6353 «Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»
- 6354 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ» հաշիվը վերանվանել «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ»
- 635 «Ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ» բաժնում բացել հետևյալ հաշիվները` 6355 «Արտարժույթով ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտ», 6356 «Արտարժույթով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտ», 6357 «Արտարժույթով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ», 6358 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտ»:
i
- 724 «Բանկերից և ֆինանսական կազմակերպություններից արտարժույթով ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ» ենթաբաժնում բացել 7246 «ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց վճարված տոկոսներ» հաշիվը:
i
- 735 «Պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» ենթաբաժնի 7351 «Պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»
- 7352 «Պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»
- 7353 «Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»
- 7354 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերի վերավաճառքից» հաշիվը վերանվանել «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով պետական արժեթղթերի վերավաճառքից»
- 735 «Պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» ենթաբաժնում բացել 7355 «Արտարժույթով պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր», 7356 «Արտարժույթով պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր», 7357 «Արտարժույթով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» և 7358 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով պետական արժեթղթերի վերավաճառքից» հաշիվները
i
- 736 «Ոչ պետական արժեթղթերից առաջացած ծախսեր» ենթաբաժնի 7361 «Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»
- 7362 «Ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»
- 7363 «Այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» հաշիվը վերանվանել «ՀՀ դրամով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»
- 7364 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից» հաշիվը վերանվանել «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից»
- 736 «Ոչ պետական արժեթղթերից առաջացած ծախսեր» ենթաբաժնում բացել 7365 «Արտարժույթով ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր», 7366 ««Արտարժույթով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր», 7367 «Արտարժույթով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» և 7368 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից» հաշիվները:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի օգոստոսի 15-ի թիվ 212 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագրությունը» գլխում ընդգրկել սույն որոշման 1-ին կետով հաստատված հաշիվների նկարագրությունը (կցվում է):
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` կատարել համապատասխան փոփոխություններ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունիսի 12-ի թիվ 159 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արժեթղթերի հաշվապահական հաշվառման կարգում» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 21-ի թիվ 84 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ռեպո և հակադարձ ռեպո գործառնությունների հաշվապահական հաշվառման կարգում»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: