ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
18 սեպտեմբերի 2020 թվականի N 73
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍՈՎ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ընկերությունը համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստացված լիցենզիայի մատուցում է բժշկական օգնության և սպասարկման` ատամնաբուժության ընդհանուր պրակտիկա, օրթոպեդիկ ատամնաբուժական, օրթոդոնտիկ ատամնաբուժական, ատամնատեխնիկական և ռենտգենաբանական ծառայություններ: Վերը նշված ծառայությունները կամ ատամնատեխնիկի լաբորատորիայում պատրաստված արտադրանքը օգտագործվում է բացառապես ընկերության բժիշկ-ստոմատոլոգների մոտ բուժվող հաճախորդների համար, այսինքն առանձին ատամնատեխնիկական լաբորատորիայի գործունեություն չի ծավալում, լաբորատորիայի արտադրանքը առանձին չի վաճառվում: Ընկերությունը 2020 թվականի համար ԱԱՀ վճարող համարվելու և հաշվառվելու վերաբերյալ ներկայացված հայտարարության հիման վրա հանդիսանում է ԱԱՀ վճարող:
i
Արդյո՞ք հիմք ընդունելով ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը ընկերության կողմից մատուցվող վերը նշված բոլոր ծառայությունները ազատված են ԱԱՀ-ից:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,
- 39-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,
- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, մասնավորապես հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բժշկական խորհրդատվության, բուժական, վերականգնողական, բժշկական փորձաքննության անցկացման ծառայությունների մատուցումը,
ԻՐՏԵԿ |
«Բնակչության բժշկական և օգնության սպասարկման մասին» ՀՀ օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ 06.05.20թ.-ից, հիմքը` ՀՕ-268-Ն: Իրազեկման թերթիկում նշված դրույթները Օրենքի նոր խմբագրությունում առկա չեն: |
Միաժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի`
- 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` բժշկական օգնությունը և սպասարկումը բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումն է,
- 2-րդ հոդվածի համաձայն` բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են`
ա) առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից,
բ) մասնագիտացված բժշկական օգնությունը` որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ:
i
Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 27.03.2008թ. N 276-Ն որոշմամբ հաստատված է բժշկական օգնության և սպասարկման տեսակները:
i
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 86-րդ «Առողջապահություն» հատվածը ներառում է բուժական, վիրաբուժական, հոգեբուժական, թունա~բանական հիվանդանոցների, առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների և համապատասխան միջոցներով ապահովված այլ բժշկական հաստատությունների գործունեությունը, որն ուղղված է հիվանդությունների ախտորոշմանը, ստացիոնար պայմաններում հիվանդների բուժմանը, ինչպես նաև առողջական վիճակի կայունացման և այլ ծառայությունների մատուցմանը: Ներառվում են նաև առաջնային և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետների ծառայությունները, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնությունը: Այս հատվածը ներառում է ստոմատոլոգիական գործունեությունը` ատամնաբուժությունը և բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ բնույթի ընդհանուր և մասնագիտացված ծառայությունները: Դասակարգչի 86.2-րդ «Բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկա» խումբը ներառում է առաջնային և մասնագիտացված բժշկական օգնությունը` ընդհանուր պրոֆիլի բժիշկների և նեղ մասնագետների բժշկական խորհրդատվական ու բուժական ծառայությունները, որոնք իրականացվում են ամբուլատոր հիվանդների համար լիցենազավորված բժշկական հաստատություններում (պոլիկլինիկաներում, կլինիկաներում)` անկախ սեփականության ձևից: Դասակարգչի 86.23.0 «Ստոմատոլոգիական պրակտիկա» ենթադասը ներառում է` ընդհանուր և մասնագիտացված բնույթի ստոմատոլոգիական գործունեությունը` ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ, ստոմատոլոգիական օրթոպեդիկ և վիրաբուժական ծառայությունները, բացառվում է ատամնատեխնիկական լաբորատորիաների գործունեությունը, որը ներառված է դասակարգչի 32.50.0 ենթադասում:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում գործունեություն իրականացնելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 86.2-րդ «Բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկա» խմբում ներառված գործունեության տեսակների մասով կիրառելի են օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ