Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ ԳՈՒՄԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 49

 

ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

1. Կազմակերպությունը 2019թ.-ին աշխատել է ԱԱՀ-ով, իսկ 2020թ.-ից Օրենսգրքով սահմանված կարգով դարձել է շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում պե՞տք է արդյոք կատարվի ԱԱՀ-ի նախկինում հաշվանցած գումարների վերաձևակերպումներ:

2. Կազմակերպությունը 2019թ.-ի նոյեմբերի 1-ից Օրենսգրքով սահմանված կարգով դարձել է ԱԱՀ վճարող, արդյոք պե՞տք է կատարի ԱԱՀ-ի վերաձևակերպումներ: Եթե այո ապա ո՞ր հաշվետու ժամանակաշրջանում պետք է ավելացնի նախկինում չհաշվանցված ապրանքային մնացորդում ներառած ԱԱՀ-ի գումարները /Շրջանառության հարկ վճարող հանդիսանալու ժամանակ ընկերությունը չի պակասեցրել վերը նշված ԱԱՀ-ի գումարները/: Ո՞ր հաշվետու ժամանակաշրջանում պետք է ավելացնի հիմնական միջոցների ամորտիզացիայից հաշվեգրվող ԱԱՀ-ի գումարները /ամսական թե տարեկան, և դա արդյո՞ք կախված է ընկերության հաշվապահական հաշվառման մեջ ամորտիզացիան ամսական կամ տարեկան հաշվարկելու հանգամանքից/:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում, եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին,

- 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ապրանքի ձեռքբերումը կամ ներմուծումը (այդ թվում` հիմնական միջոցի կառուցումը), աշխատանքի ընդունումը կամ ծառայության ստացումը (նույն բաժնում` ձեռքբերումներ) ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի 20 կամ 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին (այնուհետ նույն բաժնում` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ) կամ հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված գործարքներին (այնուհետ նույն բաժնում` ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը (պակասեցումը) օրենսգրքով սահմանված կարգով կատարվում է ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում,

i

- 73-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են ապրանքի (այդ թվում` հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի մասով` առանձին), աշխատանքի կամ ծառայության մասով չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման կարգավորումները, երբ ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

- 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են ապրանքի (այդ թվում` հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի մասով` առանձին), աշխատանքի կամ ծառայության մասով չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման կարգավորումները, երբ ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում (ԱԱՀ-ի գումարները օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով միացվել են ձեռքբերումների արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին: Մասնավորապես, օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված են ապրանքների (բացառությամբ` հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի) մասով ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների վերաձևակերպման կարգավորումները, իսկ նույն մասի 2-րդ կետով` հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման կարգավորումները,

- 73-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված կարգով վերաձևակերպումներ չեն կատարվում, եթե վերաձևակերպում կատարելու` նույն հոդվածով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողը չի համարվում ԱԱՀ վճարող:

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ.

1) օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով վերաձևակերպումներ չեն կատարվում, եթե վերաձևակերպում կատարելու` նույն հոդվածով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողը չի համարվում ԱԱՀ վճարող,

2) օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման կարգավորումները կիրառելի են հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ անցնելու (շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու) դեպքում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.08.2020
N 49
Իրազեկման թերթիկ