Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԲԱԺՆԵՏՈՄՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 հունիսի 2020 թվականի N 26

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում այն դեպքում, երբ բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը անվանական արժեքից ավելի բարձր գնով ֆիզիկական անձի կողմից օտարվում են իրավաբանական անձին:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 143-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում արժեթղթերից ստացվող եկամուտները` օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն,

i

- 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:

Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից բաժնետոմսի օտարումից ստացվող եկամուտներից եկամտային հարկի պարտավորություն չի առաջանա, եթե այդ եկամուտները կապված չեն օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում` նույն կետում նշված ժամկետում բաժնետոմսի օտարման հետ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.06.2020
N 26
Իրազեկման թերթիկ