040.0630.110701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2001 թվականի N 630
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների արտահանման ծավալների ավելացման միջոցառումների մասին» N 419 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «2000 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 15-ը» բառերը փոխարինել «2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի մարտի 15-ը» բառերով.
բ) նույն կետը «կաղամբի» բառից հետո լրացնել «պտղի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից: