Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐ ...

 

 

040.0595.040701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2001 թվականի N 595

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի` 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 583 որոշման խմբագրությամբ) Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Հայաստանի Հանրապետության արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի լիազորությունները:

i

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան` վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 12-ի N 626 որոշման խմբագրությամբ) Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Նիկոյանի և Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Վաղարշակ Մանուկյանի լիազորությունները:

3. Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության բաժնի վարիչ Գոռ Հովհաննիսյանին, իսկ Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի անդամներ` Երևանի Նորք-Մարաշի թաղապետարանի քարտուղար Արմեն Պողոսյանին և «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մխիթարյանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2001
N 595
Որոշում