(ուժը կորցրել է 12.11.98 թիվ 708 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 1995 թ. թիվ 257
i
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարկային համակարգի պարզեցման և հարկման առումով դժվար վերահսկելի ոլորտներում հարկային վերահսկողության մեխանիզմների կատարելագործման նպատակով, 1994 թվականի հունիսի 14-ի «Եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի և «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին համապատասխան, և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել 1995 թվականի հուլիսի 1-ից տնտեսական գործունեության առանձին տեսակների համար եկամտահարկի, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի միասնական հաստատագրված վճարումներ:
2. Հաստատել`
ա) տնտեսական գործունեության այն առանձին տեսակների ցանկը, որոնց համար սահմանվում են եկամտահարկի, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի միասնական հաստատագրված վճարումներ, համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) հարկվող շրջանառության նկատմամբ եկամտահարկի, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի միասնական հաստատագրված վճարումների դրույքաչափերը, համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարումների հաշվարկման և բյուջե վճարման կարգը (կցվում է):
i
3. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող հրահանգ:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 15-ի թիվ 257 որոշման
Ց Ա Ն Կ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Խաղատների (կազինոների) գործունեության կազմակերպում
Դրամական շահումներով խաղային ավտոմատների շահագործում
Համակարգչային խաղերի կազմակերպում
Տեսամագնիտոֆոնների և տեսաժապավենների վարձույթ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 15-ի թիվ 257 որոշման
ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
-------------------------------------------------------------------------
Գործունեության տեսակների անվանումը Սահմանված
դրույքաչափը (%)
-------------------------------------------------------------------------
Խաղատների (կազինոների) կազմակերպում 50
Դրամական շահումով խաղային ավտոմատների
շահագործում 50
Համակարգչային խաղերի կազմակերպում 40
Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների
վարձույթ 40
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 15-ի թիվ 257 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Եկամտահարկի, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով միասնական հաստատագրված վճարումները եկամտահարկին, շահութահարկին և ավելացված արժեքի հարկին համարժեք պարտադիր վճարներ են:
2. Եկամտահարկի, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով միասնական հաստատագրված վճարումներ կատարող (վճարող) են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում նախատեսած` Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (հետագայում` ձեռնարկություններ), անհատ ձեռներեցները:
2. Հարկվող շրջանառությունը
3. Հարկվող շրջանառությունը հաշվարկվում է որպես հասույթի հնարավոր մեծության և բեռնվածության գործակցի արտադրյալ:
Հասույթի հնարավոր մեծության որոշման համար հիմք են ընդունվում տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաշվարկվող եկամտաբեր միավորների քանակը և յուրաքանչյուր միավորից սպասվելիք հասույթի մեծությունը` ելնելով սույն կարգի թիվ 1 հավելվածում նշված ելակետային տվյալների սահմանումներից:
Բեռնվածության գործակիցը բնութագրում է եկամտաբեր միավորների զբաղվածության (օգտագործման) աստիճանը աշխատաժամանակի ընդհանուր ֆոնդում: Բեռնվածության գործակիցը սահմանվում է ըստ Հայաստանի Հանրապետության տարածքային գոտիների և մասնաժամանակի (սեզոնի), համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:
4. Սույն կարգով սահմանված բեռնվածության գործակիցները կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համաձայնեցնելով:
3. Հաստատագրված վճարումների հաշվարկման և
վճարման կարգն ու ժամկետները
5. Հաստատագրված վճարումների գումարը հաշվարկվում է ելնելով սույն կարգի 3-րդ կետի համաձայն որոշված հարկվող շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից:
6. Հաստատագրված վճարումների գումարի հաշվարկման համար հիմք ընդունվող բազային (մեկնարկային) մեծությունը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինները սույն կարգի 3-րդ կետում սահմանված կարգով, որի հիման վրա վճարողներն ինքնուրույն իրականացնում են հարկի հաշվարկումն ու բյուջե վճարումը: Հետագա ժամանակաշրջանում ելակետային տվյալներում փոփոխություններ լինելու դեպքում վճարողները համապատասխան փոփոխություններ են կատարում վճարումների հաշվարկներում` այդ փոփոխությունների մասին նախօրոք տեղյակ պահելով հարկային մարմիններին:
Ելակետային տվյալները պարտադիր վերագրանցվում են տարեկան երկու անգամ` հունվար և հուլիս ամիսներին: Փոփոխության դեպքում հաստատագրված վճարումների գումարի բազային (մեկնարկային) մեծության հաշվարկի տվյալները (ինչպես նաև հետագա փոփոխությունները) գրանցվում են հարկային մարմիններում` խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:
7. Հաստատագրված վճարումների գումարի մուծումը կատարվում է ամեն ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 25-ը:
8. Հաստատագրված վճարումներ կատարողներն այդ գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերին վերագրվող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախքերին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ չի նախատեսված:
9. Հաստատագրված վճարումներ կատարողների համար գործունեության այդ մասով կասեցվում են շահութահարկի, եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի գծով սահմանված արտոնությունները:
10. Սույն կարգին համապատասխան միասնական հաստատագրված վճարումներ կատարող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները վարում են գործունեության այդ տեսակների առանձնացված հաշվապահական հաշվառում, որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված եկամտի, շահույթի ընդհանուր գումարը նվազեցվում է նույն ժամանակաշրջանում հաստատագրված վճարումներով հարկվող գործունեության իրականացումից ստացված եկամտի, շահույթի գումարի չափով: Նշված ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները գործունեության մյուս տեսակների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկում ու վճարում են հարկեր և այլ պարտադիր վճարներ:
4. Եզրափակիչ դրույթներ
11. Սույն կարգը խախտողների, ինչպես նաև առանց պետական գրանցման գործունեություն իրականացնողների նկատմամբ կիրառվում են Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված նյութական, վարչական կամ քրեական պատասխանատվության միջոցները:
12. Հաստատագրված վճարումների կատարման վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինները:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
տնտեսական գործունեության առանձին
տեսակների համար հաստատագրված
վճարումների հաշվարկման և բյուջե
վճարման կարգի
ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՂԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
-------------------------------------------------------------------------
Ելակետային տվյալներ
Գործունեության --------------------------------------------
տեսակների անվանումը եկամտաբեր միավորների եկամտաբեր միավորների
քանակի սահմանումը արժեքի սահմանումը
-------------------------------------------------------------------------
Դրամական շահումով Տեղակայված խաղային Մեկ խաղադրամի
խաղային ավտոմատների ավտոմատների (համարանիշի) գինը
շահագործում ընդհանուր քանակը *
Համակարգչային խաղերի Տեղակայված Մեկ մոնիտորի վրա
կազմակերպում մոնիտորների խաղերի մեկ րոպեի
ընդհանուր քանակը ** համար սահմանված գինը
Տեսաժապավենների և Տեսաժապավենների Տեսաժապավենների
տեսամագնիտոֆոնների (տեսամագնիտոֆոնների) (տեսամագնիտոֆոնների)
վարձույթ ընդհանուր քանակը *** մեկ օրվա վարձավճարը
Խաղատների (կազինոների) Պտուտախաղի (թղթախաղի Մեկ խաղադրամի
կազմակերպում խաղասեղանների (խաղանիշի) արժեքի և
ընդհանուր քանակը **** խաղադրամների և
(խաղանիշերի) ընդհանուր
քանակի արտադրյալը
-------------
Մեկ օրվա համար ընդունվում են`
* Խաղարկվող խաղադրամների մեծությունը` 700:
** Աշխատանքային րոպեները` 400:
*** Օրվա ընթացքում վարձույթի կետում գտնվող տեսաժապավենների
(տեսամագնիտոֆոնների) քանակի 50 %-ը:
**** Խաղադրամի ֆոնդի կատարած շրջապտույտների քանակը` 7:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
տնտեսական գործունեության առանձին
տեսակների համար հաստատագրված
վճարումների հաշվարկման և բյուջե
վճարման կարգի
ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ԸՍՏ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԺԱՄԱՆԱԿԻ (ՍԵԶՈՆԻ)
1 գոտի (Երևան քաղաքի կենտրոն) *
--------------------------------------------------------------------------
Գործունեության տեսակների Ձմռան Գարնան Ամռան Աշնան
անվանումը ամիսներ ամիսներ ամիսներ ամիսներ
--------------------------------------------------------------------------
Խաղատների (կազինոների)
կազմակերպում 1 1 1 1
Դրամական շահումով խաղային
ավտոմատների շահագործում 1 1 1 1
Համակարգչային խաղերի
կազմակերպում 0,5 0,5 0,5 0,5
Տեսաժապավենների և
տեսամագնիտոֆոնների վարձույթ 0,5 0,5 0,35 0,5
---------------------
* Երևան քաղաքի կենտրոնի սահմանները տրված են պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի 1991 թվականի մայիսի 24-ի թիվ 855 որոշմամբ:
2 գոտի (Երևան քաղաքի մնացած տարածքը,
հանրապետական ենթակայության քաղաքներ) *
-------------------------------------------------------------------------
Գործունեության տեսակների Ձմռան Գարնան Ամռան Աշնան
անվանումը ամիսներ ամիսներ ամիսներ ամիսներ
-------------------------------------------------------------------------
Խաղատների (կազինոների)
կազմակերպում 0,7 0,7 0,7 0,7
Դրամական շահումով խաղային
ավտոմատների շահագործում 0,7 0,7 0,7 0,7
Համակարգչային խաղերի
կազմակերպում 0,35 0,35 0,35 0,35
Տեսաժապավենների և
տեսամագնիտոֆոնների վարձույթ 0,35 0,5 0,25 0,5
-----------------
* Բացառությամբ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Գորիս, Կապան քաղաքների, որոնք ընդգրկվում են չորրորդ գոտու մեջ:
3 գոտի (հանրապետության շրջաններն իրենց
շրջկենտրոններով) *
--------------------------------------------------------------------------
Գործունեության տեսակների Ձմռան Գարնան Ամռան Աշնան
անվանումը ամիսներ ամիսներ ամիսներ ամիսներ
--------------------------------------------------------------------------
Խաղատների (կազինոների)
կազմակերպում 0,35 0,5 0,5 0,5
Դրամական շահումով խաղային
ավտոմատների շահագործում 0,35 0,5 0,5 0,5
Համակարգչային խաղերի
կազմակերպում 0,175 0,25 0,25 0,25
Տեսաժապավենների և
տեսամագնիտոֆոնների վարձույթ 0,35 0,25 0,15 0,25
-------------------
* Բոլոր այն բնակավայրերը, որոնք ընդգրկված չեն երկրորդ և չորրորդ գոտիների մեջ:
4 գոտի (աղետի գոտին, հեռավոր և սահմանամերձ
բնակավայրերը) *
-------------------------------------------------------------------------
Գործունեության տեսակների Ձմռան Գարնան Ամռան Աշնան
անվանումը ամիսներ ամիսներ ամիսներ ամիսներ
-------------------------------------------------------------------------
Խաղատների (կազինոների)
կազմակերպում 0,15 0,21 0,21 0,21
Դրամական շահումով խաղային
ավտոմատների շահագործում 0,15 0,21 0,21 0,21
Համակարգչային խաղերի
կազմակերպում 0,075 0,105 0,105 0,105
Տեսաժապավենների և
տեսամագնիտոֆոնների վարձույթ 0,35 0,25 0,15 0,25
--------------------
Աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի որոշման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերին 25-ի «Աղետի գոտու շրջաններում և բնակավայրերում գործունեություն իրականացնող շինարարական աշխատանքների գծով շահութահարկի արտոնությունները տարածելու մասին» թիվ 636 և 1993 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերի ժամանակավոր ցանկը հաստատելու մասին, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի 1-ին կետի պահանջները» թիվ 306 որոշումներով հաստատված ցանկերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանվի:
----------------
* Այդ թվում` Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Գորիս, Կապան քաղաքները: