040.0555.210601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 2001 թվականի N 555
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի N 517, հոկտեմբերի 21-ի N 645 և 2000 թվականի օգոստոսի 2-ի N 431 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկի III, VI և IX բաժինները շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«III. Արաբկիր և Քանաքեռ- ընդամենը` Երևան քաղաքի
Զեյթուն 5 հաստիքային Արաբկիր և Քանաքեռ-
միավոր, որից` Զեյթուն թաղային
1 վարիչ և համայնքներ».
4 մասնագետ
«VI. Մալաթիա-Սեբաստիա ընդամենը` Երևան քաղաքի
5 հաստիքային Մալաթիա-Սեբաստիա
միավոր, որից` թաղային համայնք».
1 վարիչ և
4 մասնագետ
«IX. Երևանի հատուկ ընդամենը`
սպասարկում 4 հաստիքային
միավոր, որից`
1 վարիչ և
3 մասնագետ քաղ. Երևան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 21-ից: