Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 67 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2020 թվականի N 562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 673 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ».

2) որոշման նախաբանում «Ի կատարումն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`» բառերով.

3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոնները» բառերը փոխարինել «քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կարգը» բառերով.

4) որոշման 2-րդ և 3-րդ կետերից, 7-րդ կետի «գ» ենթակետից, ինչպես նաև 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնների (այսուհետ` կանոններ) 5-րդ և 9-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը.

i

5) որոշման ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

6) կանոնների վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ».

7) որոշման 4-րդ կետից և կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետից հանել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությանը» և «Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությունը» բառերը.

8) որոշման 4-րդ կետը, ինչպես նաև կանոնների 6-րդ կետի «ե» և 13-րդ կետի «գ» ենթակետերը «գնդակապարկուճային» բառից հետո լրացնել «հաշվառման» բառով.

9) որոշման ողջ տեքստում «վերցված» բառը փոխարինել «առգրավված (վերցված)» բառերով, կանոնների 1-ին կետում «վերցնելը» բառը` «առգրավելը (վերցնելը)» բառերով, կանոնների 13-րդ գլխի վերնագրում «ՎԵՐՑՆԵԼՆ» բառը` «ԱՌԳՐԱՎԵԼԸ (ՎԵՐՑՆԵԼԸ)» բառերով, կանոնների 75-րդ, 77-րդ և 78-րդ կետերում «վերցվում են» բառերը` «առգրավվում (վերցվում) են» բառերով, իսկ կանոնների 76-րդ կետում «վերցնում են» բառերը` «առգրավում (վերցնում) են» բառերով.

10) կանոնների 1-ին կետում «կանոնները կանոնակարգում են» բառերը փոխարինել «կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերով, իսկ «կանոններով նախատեսված» բառերը` «կարգով նախատեսված» բառերով.

11) կանոնների 11-րդ, 17-րդ, 28-րդ, 35-րդ, 37-րդ, 39-րդ, 44-րդ, 48-րդ, 54-րդ, 57-րդ, 64-րդ, 66-րդ, 69-րդ, 82-րդ և 85-րդ կետերում «կանոնների» բառը փոխարինել «կարգի» բառով` համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 17

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2020
N 562-Ն
Որոշում