Սեղմել Esc փակելու համար:
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳՈՏԻԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳՈՏԻԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՐՔ ...

 

 

040.0526.120601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2001 թվականի N 526

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳՈՏԻԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐՆ ՈՒ ԻՆՔՆԱՇԱՏՐՎԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետի և այգեգործների սպառողական կոոպերատիվների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ինստիտուտներին, սերմնաբուծական և պետական տնտեսություններին և այգեգործների սպառողական կոոպերատիվների հայկական հանրապետական միության կազմի մեջ մտնող և այլ այգեգործական ընկերություններին, Երևանի քաղաքային և թաղային նշանակության կանաչ տարածքներն սպասարկող ջրօգտագործողներին 2001 թվականին մատակարարվող ոռոգման ջրի սակագին սահմանել` կիրառելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2001 թվականին մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները սահմանելու մասին» N 95 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 171 որոշման խմբագրությամբ) սահմանված գոտիական սակագները:

i

2. Ընդունել Հայաստանի Հանրապետության մարզպետների առաջարկությունները համայնքների խորքային հորերը և ինքնաշատրվանող հորատանցքերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան ընկերություններին անժամկետ` անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ:

Սահմանել, որ նշված խորքային հորերի աշխատանքների համար մինչև 2001 թվականի հունիսի 1-ը ծախսված էլեկտրաէներգիայի և դրանց շահագործման ընթացքում գոյացած դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը մնում են համայնքների հաշվեկշիռներում, իսկ 2001 թվականի հունիսի 1-ից հետո ծախսվող էլեկտրաէներգիայի համար, որի լրացուցիչ քվոտան սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, մատակարարման պայմանագիրը սահմանված կարգով կնքում է «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունը` ջուրը վաճառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի N 95 որոշմամբ սահմանված սակագներով:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին սահմանված կարգով կատարել խորքային հորերի և ինքնաշատրվանող հորատանցքերի հանձնման- ընդունման աշխատանքները` ապահովելով դրանց փաստացի տեխնիկական վիճակի գույքագրումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2001
N 526
Որոշում