ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
7 փետրվարի 2020 թվականի N 03-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի մայիսի 31-ի «ՈՒղեղային մահվան փաստը հաստատող բժշկական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 11-Ն հրամանի N 1 հավելվածում`
i
1) 20-րդ և 21-րդ կետերում «15-րդ կետի» բառերը փոխարինել «16-րդ կետի» բառերով, իսկ 21-րդ կետում «1)-ից 9)-րդ կետերում» բառերը փոխարինել «1)-ից 9)-րդ ենթակետերում» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլուխ.
i
«5. ՈՒՂԵՂԱՅԻՆ ՄԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
22. Այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով չի կարող հանդես գալ որպես դիակային դոնոր, ուղեղային մահը հաստատելուց հետո` 48 ժամվա ընթացքում, տեղեկացնելով պացիենտի հարազատներին (ազգականներին), իսկ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դեպքում` նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, դադարեցվում են վերակենդանացման միջոցառումները, այն է` կենսական կարևոր օրգանների գործունեությունն ապահովող դեղերի ներարկումը և բժշկական սարքավորումների գործունեությունը:
23. Այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով կարող է հանդես գալ որպես դիակային դոնոր և առկա է հարազատների (ազգականների), իսկ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դեպքում` միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը, ուղեղային մահը հաստատելուց հետո մինչ 72 ժամ տևողությամբ շարունակվում է օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների արհեստական ապահովումը դեղերի, սնուցման և բժշկական սարքավորումների միջոցով` մինչ օրգանների և/կամ հյուսվածքների սահմանված կարգով վերցնելը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան