040.0552.200601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2001 թվականի N 552
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության կառավարումն իրականացնող լիազորված մարմին ճանաչել շրջակա միջավայրի նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 25.06.04 թիվ 952-Ն, 21.08.08 թիվ 1042-Ն, 02.04.15 թիվ 336-Ն, 30.01.2020 թիվ 81-Ն որոշումներ)
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 30.01.2020 թիվ 81-Ն որոշման համաձայն 1-ին կետի «Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ
իրավիճակների նախարարությանը» բառերը փոխարինվել են
«շրջակա միջավայրի նախարարությանը» բառերով:
Նախարարության անվանումը փոքրատառով գրված է որոշման բնագրում
----------------------------------------------------------------
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 20-ից: