040.0473.300501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2001 թվականի N 473
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 771 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 771 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգի 4-րդ կետում «Ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնելու համար հավատարմագրման ենթակա չափագիտական ծառայության տեխնիկական իրավասությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԻՍՕ/ԻԷԿ 17025 միջազգային ստանդարտով և սույն կարգով» բառերը փոխարինել «Ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնելու համար հավատարմագրման ենթակա չափագիտական ծառայության տեխնիկական իրավասությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտով, Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով և սույն կարգով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 30-ից: