040.0467.300501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2001 թվականի N 467
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 235 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկի բուժհետազոտում անցկացնող տարածաշրջանային բժշկական հիմնարկների ցանկի`
ա) «ՀՀ Շիրակի մարզ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«.________________________________________________________________________.
|Թերապևտիկ | | «Սամարիթեր հիվանդանոց» ՓԲԸ |
|հիվանդություններով | | |
|___________________| ՀՀ Շիրակի մարզ|____________________________________|
|Վիրաբուժական | |«Գ. Գյուլբեկյանի անվան վիրաբուժական |
|հիվանդություններով | |հիվանդանոց» ՓԲԸ |
.________________________________________________________________________.»
բ) «ՀՀ Լոռու մարզ» տողում «Թերապևտիկ հիվանդություններով» բառերը փոխարինել «Թերապևտիկ, քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբուժական հիվանդություններով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 30-ից: