040.0567.130900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2000 թվականի N 567
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԵՎ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և դրա «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից (Հայաստանի Հանրապետությունը նշված արձանագրությանը միացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ) բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի 5 հոդվածով և նշված կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 7 հոդվածով սահմանված իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված կոնվենցիայից և արձանագրությունից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ: