040.0391.070501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 2001 թվականի N 391
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 171 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման համար նախատեսված ռադիոհաճախությունների մրցութային հատկացումը և ռադիոհեռուստատեսային ծրագրերի արտոնագրումը (լիցենզավորումը) այսուհետև իրականացվելու է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Ռադիոյի և հեռուստատեսային ծրագրերի եթերային հեռարձակումը կազմակերպելու համար նախատեսված ռադիոհաճախությունները մրցույթով հատկացնելու և հեռարձակման լիցենզիա տալու կարգի մասին» N 171 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 7-ից: