040.0320.180401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2001 թվականի N 320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 17-ի «Զովաշենի ՀԷԿ-ի գույքը մասնավորեցնելու մասին» N 105 որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով 14440 հազ. դրամ գնահատված Զովաշենի ՀԷԿ-ի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդ «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրիի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի արժեքը` 5886 հազ. դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 18-ից: