Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐ ...

 

 

040.0297.120401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2001 թվականի N 297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկում`

 

ա) ցանկը «8516 (բացի 8516 80; 8516 90) Էլեկտրական կենցաղային տաքացնող

սարքեր, ջրաջեռուցիչներ,

եռոցներ» տողից հետո լրացնել հետևյալ նոր տողերով.

 

    «8517 11 000      Անհաղորդալար խոսափողով հեռախոսային ապարատներ`

                      լարային կապի համար»

 

    8517 30 000        Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային կապի

                       համար

 

    8517 50    Ապարատներ` կրող հաճախությամբ` հաղորդալարային կամ թվային

               հաղորդալարային կապի համակարգերի համար այլ

 

    «8517 90     Մասեր (8517 50 100 ծածկագիր)`   կրող հաճախությամբ

                                                 հաղորդալարային կապի  

                                                 համակարգերի ապարատների

                                                 համար».

 

բ) «8525 10 900; 8525 20 990  Ռադիոյի և հեռուստատեսային հաղորդիչներ`

մինչև 1 կՎտ հզորությամբ»

 

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «8525 10 900; 8525 20 910;     Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի,

    8525 20 990                    ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային

                                   հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ»,

 

որից հետո ցանկը լրացնել հետևյալ նոր տողով.

 

    «8529 10 (բացի 8529 10 100;    Անտենաներ և  անտենային անդրադարձիչներ`

    8529 10 400; 8529 10 500)      ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ

                                   օգտագործվող մասեր».

 

    գ) «8536 20 100; 8536 61;      Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի

       8536 69; 8536 90            միացման, անջատման, ընդհատման,

                                   պաշտպանման համար»

 

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «8536 20 100; 8536 41;         Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի

    8536 50 (բացի 8536 50 900);    միացման, անջատման, ընդհատման,

    8536 61; 8536 69; 8536 90      պաշտպանման և  փոխարկման համար».

 

դ) «8544 59 800 էլեկտրական հաղորդալարեր» տողը շարադրել հետևյալ

խմբագրությամբ.

 

    «8544 20 000; 8544 41 100;     Էլեկտրական հաղորդալարեր և  մալուխներ»:

8544 49 200; 8544 59 800;

8544 70 000

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 2 ամիս հետո:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2001
N 297
Որոշում