ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2019 թվականի N 627-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու, աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով.
2) որոշման հավելվածում`
ա. 5-րդ կետում «2019» թիվը փոխարինել «2020» թվով,
i
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Գործատուն, մինչև իր կողմից վարվող աշխատանքային գրքույկը տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկի հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողի հաջորդ տողում նշում է լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրում և կնքում է (առկայության դեպքում) երկու ենթաբաժինները` նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը:»,
i
գ. հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Ծառայությունը (տարածքային բաժինը) անձի թվայնացված աշխատանքային գրքույկի տեսաներածված օրինակը, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է էլեկտրոնային եղանակով` դիմումում նշված էլեկտրոնային հասցեով:»,
i
դ. 7-րդ կետում «մոտ» բառը փոխարինել «կողմից» բառով, կետը «աշխատողների» բառից հետո լրացնել «, այդ թվում` 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի անցած,» բառերով, իսկ 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Վարձու աշխատողի` մեկից ավելի աշխատանքային գրքույկ ունենալու դեպքում յուրաքանչյուր գրքույկի համար լրացվում է առանձին տող:»,
i
ե. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Եթե անձը գործատուի մոտ աշխատանքի է անցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո` գործատուի` իր կողմից վարվող աշխատանքային գրքույկները թվայնացման ներկայացնելուց հետո, ապա գործատուն կարող է այդ անձի աշխատանքային գրքույկը ևս ներկայացնել թվայնացման:»,
i
զ. հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
«11.1. Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող աշխատանքային գրքույկների ենթաբաժինները սույն կարգի 6-րդ կետով գործատուի համար սահմանված կարգով լրացնում և կնքում է տարածքային բաժինը:»,
i
է. 17-րդ կետում «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով, իսկ «երկու ամսվանից» բառերը` «երեք ամսվանից» բառերով,
i
ը. հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.
«19.1. Թվայնացման աշխատանքների ավարտից հետո ծառայության տարածքային բաժնի համապատասխան մասնագետը թվայնացված աշխատանքային գրքույկում նշագրում է «Թվայնացված է, ____ _____________ 201__թ.», ստորագրում, կնքում և աշխատանքային գրքույկը վերադարձնում է գործատուի ներկայացուցչին կամ գործատուի անունից աշխատանքային գրքույկներն ստանալու լիազորություն ունեցող այլ անձի:»,
թ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Ակնհայտ անհամապատասխանությունների մասին տեղեկանալու (սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կարգով աշխատանքային գրքույկները հետ ստանալու) օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն շտկված աշխատանքային գրքույկները սույն կարգով սահմանված կարգով կրկին ներկայացնում է տարածքային բաժին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 30
Երևան