040.0256.300301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2001 թվականի N 256
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» 696 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 15-ի N 201 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ժամանակացույցի 12, 13, 14, 15, 16 և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________________.
|«12.| Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի |15.04.2001 թ. |
| |մասնակիցներին առաքելը | |
|____|__________________________________________________|__________________|
| 13.|Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային |մինչև 19.04. |
| |հանձնաժողովին մրցութային առաջարկությունները |2001 թ. ժամը 18.00|
| |հանձնելը | |
|____|__________________________________________________|__________________|
| 14.|Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և |19.04.2001 թ. |
| |առաջարկված գները հայտարարելը |ժամը 18.05 |
|____|__________________________________________________|__________________|
| 15.|Մրցույթի արդյունքները հայտարարելը |20.04.2001 թ. |
|____|__________________________________________________|__________________|
| 16.|ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև |մինչև 27.04. |
| |բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը |2001 թ. |
|____|__________________________________________________|__________________|
| 17.|ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման |մինչև 17.05. |
| |եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի |2001 թ.» |
| |վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը | |
.__________________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 30-ից: