(ուժը կորցրել է 15.08.2019 թիվ 1080-Ն որոշում)
i
040.1402.171117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2017 թվականի N 1402-Ն
i
ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) դեղատոմսերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսերի ձևերը հաստատելու մասին» N 759 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ժամկետում ներկայացնել էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգի վերաբերյալ առաջարկություն և էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով ներդնել էլեկտրոնային դեղատոմսերի գրման ձևերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից` բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը խմբագրվել է 28.06.18 թիվ 710-Ն որոշում)
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի նոյեմբերի 9-ի
N 1402-Ն որոշման
ԿԱՐԳ
ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին բուժում ստանալու նպատակով դիմած անձանց, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստացած և դուրս գրված պացիենտների բուժման շարունակականության անհրաժեշտության, համապատասխան ցուցումների առկայության դեպքում նշանակվում են դեղեր, և գրվում են դեղատոմսեր:
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և դեղատոմսով գրվող դեղերի ցանկում ընդգրկված դեղերը լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից գրվում են դեղատոմսերով: Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը կարող են գրվել սույն կարգի համաձայն:
3. Դեղատոմսը համարվում է գրված` պացիենտին հանձնելու պահից:
4. Դեղատոմսը գրվում է պացիենտի անունով` վերջինիս հետազոտման արդյունքների հիման վրա` ցուցումների առկայության դեպքում:
5. Դեղատոմսով բաց թողնվող դեղերը թույլատրվում է գրել բացառապես կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված դեղատոմսերի ձևերի վրա:
6. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են դեղատոմսերի ձևերի հետևյալ տեսակները`
1) թմրամիջոց պարունակող դեղերի համար` N 1 (տպագրվելու են պետության կողմից).
2) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար` N 2.
3) մեկանգամյա` N 3.
4) բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի համար` N 4: Դեղերի բազմակի օգտագործման դեղատոմսը բաղկացած է 6 կտրոնից, որոնց «Ա» և «Բ» հատվածները դեղատանը լրացվելուց հետո «Բ» հատվածը կտրվում և պահվում է դեղատանը:
7. Դեղատոմսը գրվում է անձամբ բժշկի կողմից հայերենով կամ լատիներենով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով` առանց ուղղումների կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով` լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:
8. Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևն ունի սերիա և համարակալում: Սերիան սկսվում է «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Դեղատոմսերի ձևի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 դեղատոմսերի ձև, որից հետո սերիան փոխվում է «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության:
9. Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափսերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Դեղատոմսերի ձևի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական հաստատության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են հաստատության դրոշմակնիքով (առկայության դեպքում): Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:
10. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի N 2 դեղատոմսերի ձևը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափսերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական հաստատության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են հաստատության դրոշմակնիքով (առկայության դեպքում): Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:
11. Մեկանգամյա դեղերի N 3 դեղատոմսերի ձևը դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական հաստատության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են հաստատության դրոշմակնիքով (առկայության դեպքում) կամ անհատ ձեռնարկատիրոջ դրոշմակնիքով (առկայության դեպքում): Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է: N 3 դեղատոմսային ձևաթուղթը կարող է տպագրվել բժշկական հաստատության տարբերանշան ունեցող ձևաթղթի վրա` պահպանելով նշված չափսերը:
12. Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի համար` N 4 դեղատոմսերի ձևի գրումն իրականացվում է ըստ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 4 դեղատոմսերի ձևի վրա:
13. Բժշկի կողմից գրված դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Գրված դեղատոմսը լրացուցիչ դրոշմակնիքով (առկայության դեպքում) կամ մեկ այլ անձի (բժշկի անմիջական ղեկավարության կողմից) ստորագրությամբ հաստատում, հավելյալ մատյանում գրանցում կամ հաշվառում չի պահանջում` բացառությամբ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի, որոնցից յուրաքանչյուրի համար բժշկական հաստատության կողմից վարվում է առանձին մատյան:
14. Դեղատոմսերի ձևի վրա նշվում են`
1) բժշկական հաստատության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
2) դեղատոմսը գրելու ամսաթիվը.
3) պացիենտի անունը, ազգանունը (լրիվ).
4) ամբուլատոր բժշկական քարտի համարը.
5) պացիենտի ծննդյան թիվը կամ տարիքը, ընդ որում, մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով.
6) նշանակվող դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (դեղի համընդհանուր անվանում, դեղաչափ, դեղաձև, քանակ, կիրառում).
7) բժշկի անունը, ազգանունը.
8) բժշկի մասնագիտությունը.
9) դեղատոմսի դարձերեսի վրա տպագրվում է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ»:
15. Դեղատոմսերում դեղերը գրվում են համընդհանուր անվանումներով` «Դեղերի մասին» օրենքին համապատասխան: Դեղի առևտրային անվանումով դեղատոմսի գրումը հնարավոր է միայն բժշկի պատճառաբանված հիմնավորման դեպքում: Ընդ որում, հիմնավորման մեկ օրինակը դեղատոմսի հետ ներկայացվում է դեղատուն, իսկ մյուս օրինակը կցվում է պացիենտի հիվանդության պատմագրին կամ ամբուլատոր բժշկական քարտին:
16. Դեղերի բազմակի օգտագործման դեղատոմսով գրվում են պացիենտի երկարատև բուժումն իրականացնելու, ինչպես նաև դեղի ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու դեպքում:
17. Դեղատոմսում դեղի ընդունման ձևը, օգտագործման եղանակը գրվում է հայերենով` նշելով`
1) դեղաչափը.
2) ընդունման հաճախականությունը, ընդունման ձևը.
3) ընդունման ժամանակը` կախված սննդի ընդունումից.
4) ընդունման տևողությունը (օրերով):
18. Բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք պատրաստվում և բաց են թողնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող դեղատներից:
19. Գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում` ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ:
20. Պացիենտներին բազմակի օգտագործման դեղատոմսեր առանձին դեպքերում գրվում են բժշկի հիմնավորված որոշման հիման վրա` առավելագույնը վեց ամիս գործողության ժամկետով:
21. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար բազմակի դեղատոմսեր չեն կարող գրվել:
22. Բազմակի դեղատոմսեր գրելու դեպքում բժիշկը դեղատոմսի վրա նշում է դեղատոմսի գործողության ժամկետը:
23. Մեկ դեղատոմսով թույլատրվում է գրել մինչև երկու անվանում դեղ` բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, որոնց դեպքում մեկ ձևաթղթի վրա գրվում է մեկ անվանում դեղ` քանակը միաժամանակ նշելով թվերով և տառերով:
24. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի գրումն իրականացվում է ըստ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 3 դեղատոմսով դեղատոմսերի ձևի վրա:
25. Պացիենտներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդանոցային հաստատության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքում (էպիկրիզում) առկա ախտորոշումը:
26. Դեղատոմսերը գրվում են 2 օրինակից (բնօրինակ և պատճեն):
27. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը պետք է լինեն համարակալված, և դեղատոմսի վրա գրվում են անվճար կամ զեղչի (տոկոսի) չափը, հաշվառման մատյանի հերթական համարը:
28. Որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերի գրումն իրականացվում է ըստ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 3 դեղատոմսով դեղատոմսերի ձևի վրա` նշելով «Մարդասիրական» նշագրումը:
II. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՐՈՒՄԸ
29. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտի համար թմրամիջոց պարունակող դեղերը գրվում են կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 1 դեղատոմսի ձևով:
30. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը գրվում են կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 2 դեղատոմսերի ձևով:
31. Թույլատրվում է մեկ դեղատոմսով գրել թմրամիջոցներ պարունակող դեղեր 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար` բժշկի կողմից հաստատված դեղաչափով և քանակով: Այն դեպքում, երբ թմրամիջոցներ պարունակող դեղերի գրված քանակը, բժշկի անմիջական հսկողության ներքո, սպառվել է, կամ այդ ընթացքում պացիենտի առողջական վիճակի փոփոխություն է գրանցվել, որը պահանջում է դեղաչափի կամ դեղի ընտրության փոփոխություն, ապա բժիշկը կարող է գրել թմրամիջոցներ պարունակող դեղեր մինչև նախորդ դեղատոմսի 10-օրյա բուժման կուրսի ժամկետի ավարտը:
32. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր կարող են գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում պացիենտները թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր ստանում են տվյալ բժշկական հաստատությունում` պացիենտի հիվանդության պատմագրում բժշկի կողմից կատարված գրառման հիման վրա:
33. Առանձին դեպքերում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր կարող են նշանակվել նաև պացիենտի ժամանակավոր գտնվելու վայրի մոտակա պոլիկլինիկական բժշկական հաստատության բժշկի կողմից տնային կանչի միջոցով: Բժշկական հաստատության բժշկի կողմից տնային կանչի ընթացքում սահմանված ձևով իրականացվում է պացիենտի գրանցում, ընդ որում, գրանցման համար հիմք են հանդիսանում անձը հաստատող փաստաթուղթը և ախտորոշումն ու բուժումը հաստատող բժշկական փաստաթղթերը: Բժշկի կողմից պացիենտի գրանցման համար լիազոր մարմնի կողմից սահմանված ձև լրացնելը հիմք է հանդիսանում պացիենտին պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, այդ թվում` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր անմիջապես նշանակելու համար:
34. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսն ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տնօրենի տեղակալի կողմից` ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
35. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի ձևերի հաշվառման համար բժշկական հաստատություններում վարվում է առանձին մատյան, որի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում): Մատյանում նշվում են դեղատոմսերի ձևի սերիան, հերթական համարը, ստացման ամսաթիվը, բժշկին ձևը տալու ամսաթիվը, քանակը, ում է տրվել (բուժող բժշկի անունը, ազգանունը), ձևերն ստացող բժշկի ստորագրությունը:
36. Պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի մեջ կամ հիվանդության պատմագրում բժշկի կողմից գրանցվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն նյութեր) պարունակող դեղերի դեղատոմսերում գրված դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, ընդունման ձևը և հաճախականությունը:
37. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսի ձևերը և դրանց հաշվառման մատյանները պետք է պահվեն մետաղյա չհրկիզվող պահարանում:
38. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսի ձևերի հաշվառման համար վարվում է մատյան, որում նշվում են բժշկին տրամադրված դեղատոմսի ձևերի ընդհանուր քանակը, ում է տրվել (բժշկի անունը, ազգանունը, հայրանունը) տալու ամսաթիվը, ստացողի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում):
39. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի հաշվառման համար վարվում է մատյան, որի էջերը համարակալված են, կարված, վավերացված բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):
40. Մատյանում նշվում է ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, ամբուլատոր բժշկական քարտի համարը, զեղչի տոկոսի չափը, դեղատոմսի բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը:
41. Դեղատոմսը գրելու ժամանակ առաջնորդվել հետևյալ թույլատրելի լատիներեն կրճատումներով`
.__________________________________________________________.
| | Լրիվ գրությունը | Թարգմանությունը |
|________________|__________________|______________________|
|aa |ana |- ական, հավասար |
|________________|__________________|______________________|
|ac. acid |acidum |թթու |
|________________|__________________|______________________|
|amp |ampulla |ամպուլ |
|________________|__________________|______________________|
|aq. |aqua |ջուր |
|________________|__________________|______________________|
|aq. destill. |aqua destillata |թորած ջուր |
|________________|__________________|______________________|
|but. |butyrum |յուղ (կարծր) |
|________________|__________________|______________________|
|comp., cps., cp.|compositus (a. um)|բարդ |
|________________|__________________|______________________|
|D. |Da |տուր |
|________________|__________________|______________________|
|D.S. |Da Signa |տուր նշիր |
|________________|__________________|______________________|
|D. td. |Da talis doses |տուր այդպիսի դեղաչափեր|
|________________|__________________|______________________|
|dil. |dilutus |նոսր |
|________________|__________________|______________________|
|extr. |extractum |հանուկ |
|________________|__________________|______________________|
|f. |fial. |թող դառնա |
|________________|__________________|______________________|
|gtt. |gutta, guttae |կաթիլներ |
|________________|__________________|______________________|
|inf. |infusum |թուրմ |
|________________|__________________|______________________|
|in ampull |in ampullis |ամպուլաներում |
|________________|__________________|______________________|
|in tab. |in tab(u)lettis |դեղահատերով |
|________________|__________________|______________________|
|lin. |linimentum |հեղուկ քսուք |
|________________|__________________|______________________|
|liq. |liquor |հեղուկ |
|________________|__________________|______________________|
|M. |Misce |խառնիր |
|________________|__________________|______________________|
|N. |numero |թվով |
|________________|__________________|______________________|
|ol. |oleum |յուղ (հեղուկ) |
|________________|__________________|______________________|
|pulv. |pulvis |փոշի |
|________________|__________________|______________________|
|q. s. |quantum satis |որքան անհրաժեշտ է |
|________________|__________________|______________________|
|r. rad, |radix |արմատ |
|________________|__________________|______________________|
|Rp. |Recipe |վերցրու |
|________________|__________________|______________________|
|Rep. |Repetatur! |կրկնիր |
|________________|__________________|______________________|
|rhiz. |rhizoma |կոճղարմատ |
|________________|__________________|______________________|
|S. |Signa |նշիր |
|________________|__________________|______________________|
|sem. |semen |սերմ |
|________________|__________________|______________________|
|simpl. |simplex |հասարակ |
|________________|__________________|______________________|
|sir. |sirupus |օշարակ |
|________________|__________________|______________________|
|sol. |solutio |լուծույթ |
|________________|__________________|______________________|
|sp. |spiritus |սպիրտ |
|________________|__________________|______________________|
|supp. |suppositorium |մոմ |
|________________|__________________|______________________|
|tab. |tab(u)letta |դեղահատ |
|________________|__________________|______________________|
|t-ra, tinct., |tinctura |ոգեթուրմ |
|tct | | |
|________________|__________________|______________________|
|ung. |unguentum |քսուք |
|________________|__________________|______________________|
|vitr. |vitrum |սրվակ |
|________________|__________________|______________________|
|ppt., praec. |praecipitatus |նստեցված |
|________________|__________________|______________________|
|past. |pasta |մածուկ |
.__________________________________________________________.
III. ԴԵՂԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
42. Բոլոր դեղերը` բացառությամբ առանց դեղատոմսի տրվող դեղերի, դեղատներից բաց են թողնվում միայն կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված դեղատոմսերի ձևերի վրա գրված դեղատոմսերի համաձայն:
43. Բազմաբաղադրատարր դեղերի դեղատոմսերում թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդող, թունավոր նյութեր պարունակող դեղերի առկայության դեպքում արգելվում է դրանք բաց թողնել պատրաստվող դեղի կազմից առանձին:
44. Դեղատանը պատրաստվող բոլոր դեղերի (ներդեղատնային պատրաստուկների), այդ թվում` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդող, թունավոր նյութեր պարունակող դեղերի ներդեղատնային պատրաստման ժամանակ պիտակի վրա գրվում է դեղի կիրառման հրահանգը:
45. Դեղատուն այցելության անհնարինության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղն ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշում է ստացման ամսաթիվը, ստացված դեղի փաստացի քանակը, ստացողի վերաբերյալ տվյալները, և դեղատոմսն ստորագրվում է ստացողի կողմից:
46. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերը գրման պահից գործողության մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերի և բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:
47. Միևնույն դեղատոմսով նշանակված ոչ բոլոր դեղերը բաց թողնելու դեպքում դեղատոմսի վրա նշագրում է կատարվում բաց թողնված դեղի (դեղերի), ինչպես նաև դեղի (դեղերի) բաց թողնող դեղատան տվյալների վերաբերյալ, որից հետո դեղատոմսի բնօրինակը վերադարձվում է պացիենտին: Դեղատոմսի բնօրինակը մնում է այն դեղատանը, որտեղից ձեռք է բերվել վերջին դեղը:
48. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում բազմակի օգտագործման դեղատոմսով գրված դեղի` մասնակի բաց թողնելու յուրաքանչյուր դեպքում բազմակի օգտագործման դեղատոմսից մեկ կտրոնը կտրվում և պահվում է դեղատանը:
49. Դեղը ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու դեպքում բաց թողնվող քանակը դեղատան աշխատողը, դեղագետը կամ դեղագործը փաթեթավորում է նոր տարայում (պոլիէթիլենային տոպրակ, կիսահերմետիկ փաթեթ, սրվակ և այլն) և պիտակավորում` հայերենով նշելով դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), դեղատան անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար առավելագույնը 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բաց թողնելու ամսաթիվը: Պացիենտի պահանջի դեպքում նոր փաթեթն ապահովվում է դեղի` Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված ներդիր թերթիկով:
50. Դեղը բաց թողնելուց հետո դեղատոմսը մնում է դեղատանը և պահվում`
1) N 1 դեղատոմսի ձևերի վրա գրված դեղատոմսերը` 3 տարի ժամկետով.
2) N 2 դեղատոմսի ձևերի վրա գրված դեղատոմսերը` մեկ տարի ժամկետով.
3) NN 3 և 4 դեղատոմսի ձևերի վրա գրված դեղատոմսերը` 6 ամիս ժամկետով` բացառությամբ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի:
51. Պահման ժամկետի ավարտից հետո դեղատոմսերը ոչնչացվում են` այրման կամ սարքի միջոցով մանրացման ճանապարհով, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:
52. Բազմակի օգտագործման դեղատոմսով դեղերը բաց թողնելու ժամանակ դեղատոմսը վերադարձվում է պացիենտին` դեղատոմսում նշելով բաց թողնված դեղի քանակը (սպառողական փաթեթը) և ամսաթիվը: Պացիենտի հերթական դիմումի ժամանակ հաշվի են առնվում դեղն ստանալու նախորդ նշումները:
53. Դեղատանը պահվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղանյութերի հաշվառման առանձին մատյաններ, որոնցում նշվում են դրանց անվանումը, ստացման ամսաթիվը, չափի միավորը, որտեղից է ստացվել, հաշիվ-ապրանքագրի համարը, քանակը, ամենօրյա ծախսը և մնացորդը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի նոյեմբերի 9-ի
N 1402-Ն որոշման
Դեղատոմսերի ձև N 1
Սահմանված է
Բժշկական հաստատության, կառավարության
անհատ ձեռնարկատիրոջ 2017 թվականի նոյեմբերի 9-ի
(ընդգծել) N 1402-Ն որոշմամբ
Դրոշմակնիքը (առկայության դեպքում) Դեղատոմսերի ձև N 1
Հասցեն ____________
Հեռախոսահամարը __________
ԴԵՂԱՏՈՄՍ
Թմրամիջոց պարունակող դեղի համար
Ա 000001
____ _________ 200 __ թ.
(դեղատոմսը գրելու ամսաթիվը)
Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)____________________________________
Ամբուլատոր բժշկական քարտի համարը ____________________________________
Պացիենտի տարիքը __________________________
Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը ____________________
Բժշկի ստորագրությունը
Կ.Տ. (առկայության դեպքում)
________________________
Դեղատոմսը գործողության մեջ է 10 օր:
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:
ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ
Դեղատոմսը գրվում է հայերենով կամ լատիներենով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում, կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով` լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:
. Մեկ դեղատոմսի ձևի վրա գրվում է մեկ դեղ:
. Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
. Կարծր և սորուն նյութերը գրվում են գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
. Օգտագործման ձևը գրվում է հայերենով կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:
. ՈՒժի մեջ է դեղատոմսը գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է 3 տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:
Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________
Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________
Ընդունեց __________________________________________________________
Պատրաստեց _________________________________________________________
Ստուգեց _____________________ Հետազոտություն N_____________________
Բաց թողեց _________________________________________________________
Դեղատոմսերի ձև N 2
Սահմանված է
Բժշկական հաստատության, կառավարության
անհատ ձեռնարկատիրոջ 2017 թվականի նոյեմբերի 9-ի
(ընդգծել) N 1402-Ն որոշմամբ
Դրոշմակնիքը (առկայության դեպքում) Դեղատոմսերի ձև N 2
Հասցեն ____________
Հեռախոսահամարը __________
ԴԵՂԱՏՈՄՍ
հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի համար
____ _________ 20 __ թ.
(դեղատոմսը գրելու ամսաթիվը)
Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)____________________________________
Ամբուլատոր բժշկական քարտի համարը ____________________________________
Պացիենտի տարիքը __________________________
Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը ____________________
Բժշկի ստորագրությունը
Կ.Տ. (առկայության դեպքում)
Դեղատոմսը գործողության մեջ է 10 օր:
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:
ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ
Դեղատոմսը գրվում է հայերենով կամ լատիներենով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում, կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով` լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:
. Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
. Կարծր և սորուն նյութերը գրվում են գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
. Օգտագործման ձևը գրվում է հայերենով կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:
. Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:
Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________
Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________
Ընդունեց __________________________________________________________
Պատրաստեց _________________________________________________________
Ստուգեց _____________________ Հետազոտություն N_____________________
Բաց թողեց _________________________________________________________
Դեղատոմսերի ձև N 3
Սահմանված է
Բժշկական հաստատության, կառավարության
անհատ ձեռնարկատիրոջ 2017 թվականի նոյեմբերի 9-ի
(ընդգծել) N 1402-Ն որոշմամբ
Դրոշմակնիքը (առկայության դեպքում) Դեղատոմսերի ձև N 3
Հասցեն ____________
Հեռախոսահամարը __________
ԴԵՂԱՏՈՄՍ
____ _________ 20 __ թ.
(դեղատոմսը գրելու ամսաթիվը)
Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)____________________________________
Ամբուլատոր բժշկական քարտի համարը ____________________________________
Պացիենտի տարիքը __________________________
Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը ____________________
Բժշկի ստորագրությունը
Կ.Տ. (առկայության դեպքում)
Դեղատոմսը գործողության մեջ է 6 ամիս:
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:
ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ
Դեղատոմսը գրվում է հայերենով կամ լատիներենով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում, կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով` լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:
. Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
. Կարծր և սորուն նյութերը գրվում են գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
. Օգտագործման ձևը գրվում է հայերենով կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:
Դեղատուն _________________ Ամսաթիվը __________________________
Անհատական պատրաստման դեղատոմս N_______________________________
Ընդունեց _____________________________________________________
Պատրաստեց ____________________________________________________
Ստուգեց _____________________ Հետազոտություն N________________
Բաց թողեց ____________________________________________________
Դեղատոմսերի ձև N 4
Սահմանված է
կառավարության
2017 թվականի նոյեմբերի 9-ի
N 1402-Ն որոշմամբ
ԴԵՂԱՏՈՄՍ
դեղի բազմակի գրման
._________________________________________________________________________.
|Բժշկական հաստատության, Սահմանված է |N Ա N Բ |
|անհատ ձեռնարկատիրոջ կառավարության |վ |
|(ընդգծել) դրոշմակնիքը 2017 թվականի |Քանակը _____ Քանակը (առևտրային |
|(առկայության դեպքում) նոյեմբերի 9-ի |Ամսաթիվը ---- անվանումը) ------ |
|Հասցեն ____________ N 1402-Ն որոշմամբ|Կ.Տ. Թողարկման ձևը___ |
|Հեռախոսահամարը | Քանակը ________ |
| | Ամսաթիվը _______ |
| | |
| |N Ա N Բ |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
|________________________________________|________________________________|
| ԴԵՂԱՏՈՄՍ |N Ա N Բ |
| ____ _________ 20 __ թ. |վ |
| (դեղատոմսը գրելու ամսաթիվը) |Քանակը _____ Քանակը (առևտրային |
|Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ) | անվանումը) ------ |
|___________________________________ | Թողարկման ձևը___ |
|Պացիենտի տարիքը _______________ |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
|Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), | |
|մասնագիտությունը______________________ |N Ա N Բ |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
|Բժշկի ստորագրությունը_________________ |Ամսաթիվը ---- անվանումը) ------ |
| |Կ.Տ. Թողարկման ձևը___ |
|Կ.Տ. (առկայության դեպքում) | Քանակը ________ |
| | Ամսաթիվը _______ |
| |________________________________|
| |N Ա N Բ |
| |վ |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
| | |
| |N Ա N Բ |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
| |________________________________|
| |N Ա N Բ |
| |վ |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
| |________________________________|
| |N Ա N Բ |
| |վ |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
| |________________________________|
| |N Ա N Բ |
| |վ |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
| | |
| |N Ա N Բ |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |________________________________|
|Դեղատոմսն ուժի մեջ է 6 ամիս: |N Ա N Բ |
|Դեղատոմսը հատուկ հաշվառման |վ |
|փաստաթուղթ է և պահվում է դեղատանը |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
| |N Ա N Բ |
| | |
| |Քանակը _____ Քանակը (առևտրային |
| | անվանումը) ------ |
| | Թողարկման ձևը___ |
| |Ամսաթիվը ---- Քանակը ________ |
| |Կ.Տ. Ամսաթիվը _______ |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի նոյեմբերի 9-ի
N 1402-Ն որոշման
ԿԱՐԳ
ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղանյութերի շարժը ենթարկվում է փաստաթղթային հաշվառման քանակային արտահայտությամբ (կգ, գ, մլ, տուփ, հատ)` ըստ անվանումների:
2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղանյութերի հաշվառման համար դեղատանը վարվում է կարված, համարակալված ու կնքված Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղանյութերի անվանաքանակական հաշվառման գիրք (այսուհետ` հաշվառման գիրք), որը պահպանվում է տասը տարի` դրանում վերջին գրառումը կատարելուց հետո:
3. Յուրաքանչյուր դեղի ամեն դեղաձևի, դեղաչափի, թողարկման ձևի և յուրաքանչյուր դեղանյութի համար հաշվառման գրքում առանձին էջ է հատկացվում: Հաշվառման գրքի էջը կազմված է հետևյալ մասերից` «ամսվա սկզբի մնացորդ», «մուտք», «ծախս», «ամսվա վերջի մնացորդ», «փաստացի մնացորդ»:
4. «Մուտք» մասում նշվում է ստացված քանակը` ըստ առանձին հաշիվ-ապրանքագիր նշելով փաստաթղթի համարն ու ամսաթիվը:
5. «Ծախս» մասում գրանցվում է ամեն օրվա վերջում` տվյալ օրվա ընթացքում փաստացի իրացված դեղերի և անհատական դեղատոմսերի համաձայն դեղերի պատրաստման համար ծախսված դեղանյութերի քանակները:
6. «Ամսվա վերջին մնացորդը» որոշվում է հաշվարկային եղանակով` ապրանքային հաշվեկշռի բանաձևով` Մվ=Մսկ+Մա-Ծա, որտեղ` Մվ-ն մնացորդն է ամսվա վերջում, Մսկ-ն մնացորդն է ամսվա սկզբում, Մա-ն մուտքն է ամսվա ընթացքում, Ծա-ն ծախսն է ամսվա ընթացքում:
7. «Փաստացի մնացորդը» տվյալ ամսվա համար որոշվում է դեղատանը փաստացի առկա մնացորդների հիման վրա և գրանցվում հաշվառման գրքում:
8. Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը դեղատան նյութական պատասխանատու անձը համեմատում է փաստացի մնացորդը դրանց ամսվա վերջին հաշվառման գրքի մնացորդի հետ: Հաշվեկշռում տարբերությունների տվյալների կամ հաշվեկշռի տեղեկություններն անցկացված գույքագրման արդյունքներին չհամապատասխանելու մասին տեղեկությունները հայտնաբերելուց հետո 3-օրյա ժամկետում տեղեկացնում է իրավասու մարմիններին` ոստիկանություն և առողջապահության նախարարություն:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերի համար կազմվում է արձանագրություն, որը պահպանվում է դեղատանը` 10 տարի: