Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱ ...

 

 

040.0182.120301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2001 թվականի N 182

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գիտության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 10 ենթախմբի «10. Թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված այլ ծախսեր» ծրագրի գծով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր») պակասեցնել 409500,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածը` 370121,0 հազ. դրամով և «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածը` 39379,0 հազ. դրամով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարից հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` «Այլ ծախսեր» հոդվածով 149121,0 հազ. դրամ գիտական հիմնարկների աշխատողների աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտքերի մարման համար, այդ թվում` 1-ին եռամսյակում` 96700,0 հազ. դրամ և 2-րդ եռամսյակում` 52421,0 հազ. դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 260379.0 հազ. դրամ, այդ թվում` ենթակա գիտական հիմնարկների աշխատողների աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտքերի մարման համար «Այլ ծախսեր» հոդվածով` 221000,0 հազ. դրամ, որից` 1-ին եռամսյակում` 129521,0 հազ. դրամ և 2-րդ եռամսյակում` 91479,0 հազ. դրամ ու կապիտալ նորոգումների գծով պարտքերի մարման համար 1-ին եռամսյակում` 39379,0 հազ. դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 12-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

մարտի 12-ի N 182 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________________.

|Խումբ|Ենթա-| Բյուջետային ծախսերի գործառական           |   1-ին  |   2-րդ  |

|     |խումբ| դասակարգման խմբերի և  ենթախմբերի,        | եռամսյակ|եռամսյակ |

|     |     | տնտեսագիտական դասակարգման հոդվածների,    |         |         |

|     |     | ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք          |         |         |

|     |     | իրականացնող մարմինների անվանումները      |         |         |

|_____|_____|__________________________________________|_________|_________|

| 4   |  10 |1. Թեմատիկ ֆինանսավորում                  |-265600.0|-143900.0|

|_____|_____|__________________________________________|_________|_________|

|     |     |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն  |-265600.0|-143900.0|

|_____|_____|__________________________________________|_________|_________|

|     |     |այդ թվում`                                |         |         |

|_____|_____|__________________________________________|_________|_________|

|     |     |այլ ծախսեր                                |-265600.0|-143900.0|

|_____|_____|__________________________________________|_________|_________|

| 14  |  6  |10. Նախորդ բյուջետային տարիների           |         |         |

|     |     |արդյունքներով առաջացած պարտքերի մարում    | 265600.0| 143900.0|

|_____|_____|__________________________________________|_________|_________|

|     |     |ՀՀ կառավարություն                         | 265600.0| 143900.0|

|_____|_____|__________________________________________|_________|_________|

|     |     |այդ թվում`                                |         |         |

|_____|_____|__________________________________________|_________|_________|

|     |     |այլ ծախսեր                                | 226221.0| 143900.0|

|_____|_____|__________________________________________|_________|_________|

|     |     |կապիտալ նորոգումների ծախսեր               | 39379.0 |         |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2001
N 182
Որոշում