040.0181.120301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2001 թվականի N 181
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը նոր բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ մասնավորեցնելու մասին» N 88 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի թողարկման ձևով մասնավորեցման գործընթացի ժամանակացույցի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «05.02.2001 թ.», «23.03.2001 թ.», «26.03.2001 թ.» թվերը համապատասխանաբար փոխարինել «28.02.2001 թ.», «31.03.2001 թ.» և «02.04.2001 թ.» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 12-ից: