040.0171.090301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2001 թվականի N 171
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2001 թվականին մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները սահմանելու մասին» N 95 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին 2001 թվականին ոռոգման ջուրը մատակարարվելու է ըստ երկու սպառողական գոտու`
առաջին սպառողական գոտում ընդգրկվում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի, Ստորին Հրազդանի, Թալինի, Արզնի- Շամիրամի, Կոտայքի, Շիրակի ջրանցքների, Երևանի, Ապարան-Արագածի, Հրազդանի և Ջրվեժ-Ձորաղբյուրի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը,
երկրորդ սպառողական գոտում ընդգրկվում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության Արտաշատի ջրանցքի, Գավառ-Սևանի, Մարտունու, Վարդենիս-Ճամբարակի, Սպիտակ-Գուգարքի, Ստեփանավան-Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Արփայի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու և Եղեգնաձորի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը:
2. Հայաստանի Հանրապետության համայնքներին և համայնքների ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2001 թվականին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար 6 դրամ 90 լումա հաշվարկային միջին արժեքի դիմաց միջին սակագին սահմանել 3 դրամ 90 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` ըստ գոտիների`
ա) առաջին սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 80 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ) երկրորդ սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 4 դրամ 21 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
գ) Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար` 6 դրամ 90 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 9-ից:
-------------------------------------------------------------
հեղինակաների կողմից - 2-րդ կետ որոշման բնագրում չկա